«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք»` ֆոտոցուցահանդես
Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, ՀՀ Նկարիչների միության շենքում բացվեց «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսը:
Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն երրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես:
Մեկշաբաթյա ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:
«Մամուլի ազատության համաշխարհային օրը համընդհանուր նշվող այն նշանակալից տոներից է, որը շեշտում է տեղեկատվության և արտահայտվելու ազատության իրավունքները: Յուրաքանչյուր ոք սեփական կարծիք ունենալու, այն արտահայտելու, ինչպես նաև ցանկացած մամուլով տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Եվրամիությունը միշտ կողմ է եղել տպագիր մամուլի և այլ ԶԼՄ-ների բազմակարծությանը¦,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ողջունելով նախաձեռնությունը՝ գովեստի խոսքեր ասաց կազմակերպիչներին և կարևորեց մամուլի ազատության և տեղեկատվության մատչելիության դերը ժողովրդավարության արդյունավետության բարձրացման գործում` տեխնոլոգիաների և թվայնացման դարաշրջանում։ Նա կոչ արեց լրագրողներին հետաքննել և վերլուծել Տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով հասանելի դարձած տեղեկությունները, այդ խնդիրները ներկայացնել հասարակության լայն շերտերին և խրախուսեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին շարունակել իր լավ աշխատանքը:
«Այսօր այստեղ ներկայացված լուսանկարներն անհատական ստեղծագործ մտքի եւ խոսքի ազատության իրական վկայությունն են: ԵԱՀԿ-ն ուրախ է լինել այս միջոցառման մի մասը: Ես անձամբ գնահատում եմ, որ յուրաքանչյուր լուսանկար Հայաստանում քաղաքացի լինելու յուրահատուկ դրսևորում է»,- նշեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ավելացրեց. «Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները առանձնապես ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 500 լուսանկար և ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ»։
Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում: