Արմեն Ռուստամյան. «Միմյանց նկատմամբ սև քարոզչությունը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին»
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզմունք է հայտնել, որ եթե ոչիշխանական ուժերը կարողանան վերահսկել մայիսի 5–ի ավագանու ընտրությունների գործընթացը, իշխանությունների համար վերարտադրվելը դժվար կլինի:
–Եթե մեր ժողովրդին հերթական անգամ հիասթափեցնենք, դա քաղաքական ուժերի համար ծանր հետևանք կունենա։ Եթեհետընտրականդաշինքիցորևէուժհրաժարվի, նաակնհայտորեն քաղաքականդիակկդառնա,–պնդել է Ռուստամյանը։
Նա ավելացրել է, որ հետընտրական դաշինք ստեղծելու միջոցով հնարավորություն կա քաղաքապետին, իսկ դրանից հետո՝ նախագահին փոխել.
–Պետք է պահելձայները, իսկ ընտրողն էլ պետք է իմանա, որընդդիմությանըձայնտալով՝նպաստելէիշխանությանփոփոխությանը:
Նույն ճեպազրույցների ժամանակ ոչիշխանական ուժերի հասցեին հերթական քննադատությանն էր տուրք տվել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌուբենՀակոբյանը։ Անդրադառնալով այդ գործելաոճին՝ Ռուստամյանն ընդգծել է, որ ընդդիմության ներկայացուցիչները միմյանց նկատմամբ նման վարքագծով իշխանության ջրաղացին են ջուր լցնում:
–Պետք չէգնանքանցյալըփորփրելով, անցյալըհիշելով։ Մերխնդիրըվաղվաօրվաննայելնէ՝ովէիրապեսայսերկրումիշխանափոխությունուզում, իսկովամենանգամմիպատճառ է գտնում, գրգռում, որնորիցգզվռտոցսկսվի:Որքա՞նկարելիէնույնսխալը կրկնել,–ասել է Ա. Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյան. «Միմյանց նկատմամբ սև քարոզչությունը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին»
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզմունք է հայտնել, որ եթե ոչիշխանական ուժերը կարողանան վերահսկել մայիսի 5–ի ավագանու ընտրությունների գործընթացը, իշխանությունների համար վերարտադրվելը դժվար կլինի:
–Եթե մեր ժողովրդին հերթական անգամ հիասթափեցնենք, դա քաղաքական ուժերի համար ծանր հետևանք կունենա։ Եթե հետընտրական դաշինքից որևէ ուժ հրաժարվի, նա ակնհայտորեն քաղաքական դիակ կդառնա,–պնդել է Ռուստամյանը։
Նա ավելացրել է, որ հետընտրական դաշինք ստեղծելու միջոցով հնարավորություն կա քաղաքապետին, իսկ դրանից հետո՝ նախագահին փոխել.
–Պետք է պահել ձայները, իսկ ընտրողն էլ պետք է իմանա, որ ընդդիմությանը ձայն տալով՝ նպաստել է իշխանության փոփոխությանը:
Նույն ճեպազրույցների ժամանակ ոչիշխանական ուժերի հասցեին հերթական քննադատությանն էր տուրք տվել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Անդրադառնալով այդ գործելաոճին՝ Ռուստամյանն ընդգծել է, որ ընդդիմության ներկայացուցիչները միմյանց նկատմամբ նման վարքագծով իշխանության ջրաղացին են ջուր լցնում:
–Պետք չէ գնանք անցյալը փորփրելով, անցյալը հիշելով։ Մեր խնդիրը վաղվա օրվան նայելն է՝ ով է իրապես այս երկրում իշխանափոխություն ուզում, իսկ ով ամեն անգամ մի պատճառ է գտնում, գրգռում, որ նորից գզվռտոց սկսվի: Որքա՞ն կարելի է նույն սխալը կրկնել,–ասել է Ա. Ռուստամյանը։
7or.am