Քաղաքական

03.05.2013 11:19

ՀՀԿ–ի այսօրվա հանրահավաքը չեղյալ է հայտարարվել

ՀՀԿ–ի այսօրվա հանրահավաքը չեղյալ է հայտարարվել

Ինչպես հայտնի է, այսօր Ազատության հրապարակում նախատեսված էր ՀՀԿ–ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը, սակայն «7օր»–ը տեղեկություններ ունի, որ այն չեղյալ է հայտարարվել։ ՀՀԿ–ից ևս հաստատել են դա։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանը Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ.

–Ազատության հրապարակում այսօր նախատեսված ՀՀԿ–ի հանրահավաքը տեղի՞ է ունենալու։

–Ո՛չ, տեղի չի ունենալու։

–Պատճառը ո՞րն է։

–Քանի որ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ ունի Կենտրոն վարչական շրջանում, այդ միջոցառումն անցկացնելու նպատակահարմարությունը դուրս է եկել։

–Կենտրոնում այսօ՞ր են հանդիպումներ նախատեսված։

–Այո՛, բակային տարբեր հանդիպումների շրջանակներում։

–Իսկ ե՞րբ է այդ որոշումը կայացվել, որ Ազատության հրապարակի այսօրվա մեծ հանրահավաքը չի անցկացվելու։

Ամեն դեպքում, երբ որ կայացվել է... ես չգիտեմ, երբ է կայացվել, ես չեմ կարող ասել՝ երբ է կայացվել, բայց քննարկվել է և որոշվել է։ Քանի որ ժամանակացույցով նշված էր մայիսի 3–ին Կենտրոն վարչական շրջանը, և մենք այսօր ունենք մի քանի հանդիպումներ, արդեն նպատակահարմար չէր ավելի մեծ միջոցառման անցկացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։