Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Սանկտ Պետերբուրգում
Մայիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպեց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
Համերգից առաջ բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչեցին նաեւ հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներց:
Միջոցառմանը ներկա էին նաեւ Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ եւ դիվանագետներ: