Լրահոս

03.05.2013 09:59


Հայտնաբերվել է հակատանկային արկ

Հայտնաբերվել է հակատանկային արկ

Մայիսի 2-ի ժամը 13։26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար:

Այս խորագրի վերջին նյութերը