Լրահոս

03.05.2013 09:42


ԲՀԿ–ն ընտրության է գնում հաղթանակի վճռականությամբ (տեսանյութ)

ԲՀԿ–ն ընտրության է գնում հաղթանակի վճռականությամբ (տեսանյութ)

Քարոզարշավը մոտենում է ավարտին: Այս ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները բազմահազար  քաղաքացիների հետ շփվեցին, լսեցին նրանց բոլոր մտահոգությունները, ներկայացրին մայրաքաղաքի կառավարման ու զարգացման իրենց տեսլականը: Մի բան հստակ է՝ չկա որևէ խնդիր, որը լուծելի չլինի: Նույնը վերաբերում է նաև Վերին Չարբախին ու այստեղ ապրող քաղաքացիների խնդիրներին:
ԲՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ ակնկալում են մայիսի 5-ին իրենց տրված քվեի շնորհիվ հաջորդ անգամ Վերին Չարբախում լինել արդեն գործնական ծրագրերի փաթեթով ու հստակ անելիքներով:
«Կոտրենք հիասթափության մթնոլորտն ու վերջ դնենք բոլոր անարդարություններին». բազմաթիվ աջափնյակցիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման էին եկել այս համոզմամբ և հույսով, որ մայիսի 5-ից նոր ու հոգատար քաղաքային իշխանություն են ունենալու` ի դեմս ԲՀԿ-ի:
ԲՀԿ ներկայացուցիչներն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցան նաև Արաբկիր վարչական շրջանում: Այստեղ էլ բոլորին մտահոգողն այն անարդարությունն ու սոցիալ-տնտեսական ապաշնորհ քաղաքականությունն է, որ որդեգրել է իշխանությունը:
«Մայիսի 5-ին կայանալիք ընտրությունն իրական հնարավորություն է «ո՛չ» ասելու այն իրականությանը, որից դժգոհ է մեր ժողովրդի մեծ մասը»,–ասաց Երևանի ավագանու  ԲՀԿ թեկնածու Գուրգեն Արսենյանը:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը վերաբերվեք ամենայն պատասխանատվությամբ ու ձեր քվեն վստահեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` հանուն իրական փոփոխությունների: Հաղթանակի վճռականությամբ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գնում  է մայիսի 5-ի ընտրությանը:

Այս խորագրի վերջին նյութերը