Ապրիլի 29-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում իր աշխատանքներն սկսեց UNESCAP-ի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Որպես պատվավոր հյուրեր ներկա էին Մյանմարի նախագահը, Սողոմոնյան կղզիների եւ Արեւելյան Թիմորի վարչապետերը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ UNESCAP-ի գործադիր քարտուղար` տիկին Նոէլին Հեյզերը:
Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ փոխարտգործնախարարը, որը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կողմից տարվող խոշոր ներդրումային ծրագրերը, Ասիական տարածաշրջանի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացմանն ու Հայաստանի շրջափակմանն ուղղված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը: Հաշվի առնելով ESCAP – ի ուղղվածությունը շեշտը դրվեց նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների ոտնահարմանը:
Նույն օրը տեղի ունեցավ Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամների ընտրությունը:
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ԱԳ փոխնախարարի հանդիպումը UN ESCAP –ի գործադիր քարտուղար, տիկին Նոէլին Հեյզերի հետ:
Գործադիր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ESCAP-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար եւ հույս հայտնեց, որ ապագայում համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել:
Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ Հայաստան – ESCAP համագործակցությունը արդեն ունի որոշակի պատմություն՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է միջտարածաշրջանային համագործակցության հարցերով:
ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանի համար առանձնապես կարեւոր է ESCAP-ի շրջանակներում ակտիվորեն քննարկվող՝ դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների պահպանման խնդիրները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տարածաշրջանային գրասենյակի միջոցով հետագա քայլերը համաձայնեցնելու վերաբերյալ, որոնք պետք է ապահովեն Հայաստանի առավելագույն ներգրավումը ESCAP-ի ծրագրերում:
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց UNESCAP-ի նստաշրջանին