ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի համատեղ ուղերձը
Խոսքի ազատությունը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածում, հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: Լինելով ինքնին հիմնարար իրավունք՝ խոսքի ազատությունը երաշխավորում է պայմաններ՝ բոլոր մյուս մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու համար: Բայց դրա իրագործումը ինքնաբերաբար տեղի չի ունենում. այնպահանջում է երկխոսության համար ապահով միջավայր, որտեղ բոլորը կարող են խոսել ազատ և անկաշկանդ` առանց ճնշումների մասին վախի զգացումի:
Այսօր Մամուլի ազատության քսանամյա հոբելյանը առիթ է տալիս վերահաստատելու մեր հանձնառություններն այս դժվարին ժամանակներում:
Խոսքի ազատությունը ամեն օր դիմակայում է նոր սպառնալիքների: Լրագրողներն, ովքեր օգնում են հանրային հարաբերություններում ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն, մշտապես բռնության թիրախ են հանդիսանում: Վերջին տասը տարիների ընթացքում 600-ից ավելի լրագրողներ են սպանվել, նրանցից շատերը՝ նույնիսկ ոչ կոնֆլիկտային պայմաններում թղթակցելիս: Անպատժելիության մթնոլորտ է տիրում. լրագրողների սպանությունների տասը դեպքից իննը մնում են չպատժված: ԶԼՄ-ների բազմաթիվ աշխատակիցներ տառապում են նաև ահաբեկումից, սպառնալիքներից և բռնությունից: Շատերը ենթարկվում են կամայական ձերբակալումների ու տանջանքների, հաճախ անօրինական կերպով:
Մենք պետք է վճռականություն ցուցաբերենք այսպիսի անապահովության և անարդարության դեմ պայքարում: Մամուլի ազատության համաշխարհային օրվա այս տարվա թեման ՝ «Անվտանգ միջավայր խոսելու համար. ապահովել արտահայտվելու ազատությունը բոլոր ԶԼՄ-ներում» նպատակ ունի համախմբել միջազգային գործողությունները պաշտպանելու յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր լրագրողի անվտանգությունը և կոտրել անպատժելիության արատավոր շրջանակը:
Այս նպատակները հիմք են հանդիսանում ՄԱԿ-ի` Լրագրողների անվտանգության միջոցառումներիգործողությունների պլանի մշակման և Անպատժելիության հիմնախնդրի լուծման համար: ՄԱԿ-ի համակարգը պարտավորություն է ստանձնում hամակարգել գործողությունները, բարձրացնելիրազեկություն և օժանդակել երկրներին պաշտպանել միջազգային սկզբունքներն ու զարգացնելարտահայտվելու և տեղեկատվության ազատությունը:
Գործողությունները պետք է ընդգրկեն և՛ ավանդական ԶԼՄ-ները, և՛ թվային աշխարհը, որտեղ լրատվությունը ավելի ու ավելի շատ է արտադրվում և սպառվում: Բլոգերները, քաղաքացիական լրագրողները, ինչպես նաև սոցիալական ցանցերի լրարտադրողները, ինչպես նաև նրանց աղբյուրները, դիմակայում են իրենց անվտանգությանն ուղղված ընդլայնվող սպառնալիքների: Բացի ֆիզիկական վտանգներից նրանք հոգեբանական և զգացմունքային բռնությունների թիրախ են հանդիսանում. կիբեռ հարձակումների, տվյալների աղավաղումների, ահաբեկման, անպատեհ վերահսկողության և անձնական անվտանգության ներխուժումների միջոցով:
Այսպիսի հարձակումները ոչ միայն սահմանափակում են արտահայտվելու ազատության իրավունքը և սպառնում են առցանց լրագրողների ու նրանց աղբյուրների անվտանգությանը, այլև խաթարում են ազատ և բաց համացանցից օգտվելու մարդկանց կարողությունը:
Մամուլի ազատության համաշխարհային այս օրվա կապակցությամբ կոչ ենք անում կառավարություններին, հասարակություններին և անհատներին անել իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ պաշտպանելու բոլոր լրագրողների անվտանգությունը՝ ցանցից դուրս և առցանց: Բոլորն ունեն ձայնի իրավունք և պետք է ի վիճակի լինեն խոսել ազատ և ապահով պայմաններում:

Բան Կի-Մուն և Իրինա Բոկովա