Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը 2011թ. հուլիսի 28-ին կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի նախկին վարկառուներից մեկի անվամբ, առանց վերջինիս գիտության, ձևակերպել և ստացել է 12 000 ԱՄՆ դոլարի չափով վարկ:
Մասնավորապես` առանց համապատասխան քվորում ապահովելու, հաճախորդի տուն այցելելու, բիզնես վերլուծություն կատարելու, առանց տրված վարկի գումարը շարժական գույքի գրավով ապահովելու` առևտրային վարկային փաթեթներից պատճենահանել է նախկին վարկառուի անձնագրի պատճենը, ՍՊ ընկերություններից մեկից նրա անվամբ ձեռք է բերել իրավունք վերապահող աշխատավարձի չափի մասին կեղծ տեղեկանք:
Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
Հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը 2011թ. հուլիսի 28-ին կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի նախկին վարկառուներից մեկի անվամբ, առանց վերջինիս գիտության, ձևակերպել և ստացել է 12 000 ԱՄՆ դոլարի չափով վարկ:
Մասնավորապես` առանց համապատասխան քվորում ապահովելու, հաճախորդի տուն այցելելու, բիզնես վերլուծություն կատարելու, առանց տրված վարկի գումարը շարժական գույքի գրավով ապահովելու` առևտրային վարկային փաթեթներից պատճենահանել է նախկին վարկառուի անձնագրի պատճենը, ՍՊ ընկերություններից մեկից նրա անվամբ ձեռք է բերել իրավունք վերապահող աշխատավարձի չափի մասին կեղծ տեղեկանք:
Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: