Մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման և այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:
Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ