Վահագն Խաչատրյան. «Սամվել Ալեքսանյանը հանդիպում է ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց հետ»
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ–ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ փոխանցել է դպրոցների որոշ տնօրենների և գործարարների հետ իր հանդիպման մանրամասները։ Ըստ Խաչատրյանի՝ նրանք դժգոհել են, որ ընտրողի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար իրենց պարտադրում են նրանց անուններով ցուցակներ կազմել՝ լրացնելով հեռախոսահամարները, հասցեները և այլ տվյալներ։
Վահագն Խաչատրյանը նաև ոստիկանության ուշադրությունն է հրավիրել, որ օրինակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ական գործարար–պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպում է ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց հետ և առաջարկում մյուս ոչիշխանական ուժերի ձայները կիսել ՀՀԿ-ի հետ:
–Իրենցթվումէ, թեմենք այդ կուսակցությունների հետ չենք հանդիպում և չենք իմանա, թե ինչեր են խոսել իրենց վստահված անձանց հետ,–ասել է Վ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ընտրակեղծիքները կանխելու հարցում ոչիշխանական ուժերը սերտորեն համագործակցում են։
Վահագն Խաչատրյան. «Սամվել Ալեքսանյանը հանդիպում է ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց հետ»
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ–ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ փոխանցել է դպրոցների որոշ տնօրենների և գործարարների հետ իր հանդիպման մանրամասները։ Ըստ Խաչատրյանի՝ նրանք դժգոհել են, որ ընտրողի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար իրենց պարտադրում են նրանց անուններով ցուցակներ կազմել՝ լրացնելով հեռախոսահամարները, հասցեները և այլ տվյալներ։
Վահագն Խաչատրյանը նաև ոստիկանության ուշադրությունն է հրավիրել, որ օրինակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ական գործարար–պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպում է ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց հետ և առաջարկում մյուս ոչիշխանական ուժերի ձայները կիսել ՀՀԿ-ի հետ:
–Իրենց թվում է, թե մենք այդ կուսակցությունների հետ չենք հանդիպում և չենք իմանա, թե ինչեր են խոսել իրենց վստահված անձանց հետ,–ասել է Վ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ընտրակեղծիքները կանխելու հարցում ոչիշխանական ուժերը սերտորեն համագործակցում են։
7or.am