Հարցաքննվել է Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ)
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներից հետո շտապ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Հարություն Խաչատրյանը, ով հայտնի է «Քավոր Հարութ» մականվամբ, արդեն հարցաքննվել է իրավապահների կողմից: Չնայած նրան, որ կրակոցներից հետո, գնդակը մտնելով նրա թեւից, պտտվել էր մարմնում եւ հանգրվանել լեզվարմատում, վիրահատվելուց հետո վերականգնվել է խոսելու կարողությունը։ Վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանի խոսքերով՝ նրա վիճակը հիմա բավարար է: Այս մասին գրում է «ԳալաTV»-ն: «Հարությունի առողջական վիճակը այս փուլում գնահատվում է բավարար վիճակում, նա շարունակում է մնալ հիվանդանոցում եւ ստացիոնար վերականգնողական բուժում ստանալ: Խոսել է, նրան հարցաքննել են նաեւ: Դուրսգրման մասին չեմ կարող ասել ոչինչ, որովհետեւ դուրսգրումը ոչ միայն առողջականի, այլև իրավական խնդիրների հետ է կապված, որոշելու են իրավապահ մարմինները: Մեծ վտանգները՝ առողջական տեսակետից, արդեն անցյալում են»: Հիշեցնենք, որ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցներից հետո Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը մահացել էր հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) տեղափոխվել էր հիվանդանոց եւ տեւական ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Հարցաքննվել է Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ)
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներից հետո շտապ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Հարություն Խաչատրյանը, ով հայտնի է «Քավոր Հարութ» մականվամբ, արդեն հարցաքննվել է իրավապահների կողմից: Չնայած նրան, որ կրակոցներից հետո, գնդակը մտնելով նրա թեւից, պտտվել էր մարմնում եւ հանգրվանել լեզվարմատում, վիրահատվելուց հետո վերականգնվել է խոսելու կարողությունը։ Վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանի խոսքերով՝ նրա վիճակը հիմա բավարար է: Այս մասին գրում է «ԳալաTV»-ն:
«Հարությունի առողջական վիճակը այս փուլում գնահատվում է բավարար վիճակում, նա շարունակում է մնալ հիվանդանոցում եւ ստացիոնար վերականգնողական բուժում ստանալ: Խոսել է, նրան հարցաքննել են նաեւ:
Դուրսգրման մասին չեմ կարող ասել ոչինչ, որովհետեւ դուրսգրումը ոչ միայն առողջականի, այլև իրավական խնդիրների հետ է կապված, որոշելու են իրավապահ մարմինները: Մեծ վտանգները՝ առողջական տեսակետից, արդեն անցյալում են»:
Հիշեցնենք, որ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցներից հետո Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը մահացել էր հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) տեղափոխվել էր հիվանդանոց եւ տեւական ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: