Հոր գերեզմանի մոտ հայնտաբերել են Եղվարդի ոստիկանապետի դին
«shamshyan.com»–ը հայտնում է, որ մայիսի 2-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները: Ա. Գեղամյանը աշխատում էր ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է, կոչումով՝ գնդապետ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված «Nissan»՝ մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ավտոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ձեռքին է նաև «Макаров» տեսակի ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրա հաշվեցուցակային զենքն է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի