ԼՂՀ և ՀՀ ԱԳ նախարարները քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք հրատապ հարցեր
Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաև երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք հրատապ հարցերի շուրջ։
Կողմերը կարևորել են Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնումը՝ հանուն երկու պետությունների ղեկավարությունների կողմից նրանց առջև դրված խնդիրների իրականացման։