Լրահոս

02.05.2013 11:15


«Տարոն Մարգարյանի համար դուք 5000 դրամի բնամթերք եք, երբ միայն իր մեքենայի համարանիշների գումարը 1 մլն դրամից ավելի է»

«Տարոն Մարգարյանի համար դուք 5000 դրամի բնամթերք եք, երբ միայն իր մեքենայի համարանիշների գումարը 1 մլն դրամից ավելի է»

«Մի տեսակ շաատ երկար ժամանակ պահանջվեց, որ էս տողերը գրեմ, բայց ոչինչ... 
..Երեւանի ավագանու ընտրություններնի քարոզարշավի ամենաթեժ պահն է թերեւս...հաշված օրեր են մնացել քվեարկությանը....ու հիմա շատերը մտածում են՝ լավ, ո՞ւմ ընտրեմ, կամ՝ լավ, դե ի՞նչ տարբերություն, թե ում ընտրեմ, կամ՝ ընդհանրապես, ի՞նչ տարբերություն, կգնա՞մ, թե՞՝ ոչ, մեկ ա՝ Տարոնը կանցնի.. կամ՝ բոլորն էլ նույնն են....
հենց այդ մարդկանց համար եմ ուզում գրել այս տողերը...
երբ Տարոնը գալիս է ձեզ հետ հանդիպման՝ հանդիպմանը քշված մարդկանց՝ հավաքական ունեցվածքից թանկ ավտոմեքենայով, եւ ամբողջովին 7-երով համարներով, որի գինը միայն 1 մլն դրամից ավելի է, երբ նա գալիս ու խոսում է կարծես, բայց ասելիք չունի, բառեր է հնչեցնում հատուկենտ, բայց դա անում է՝ որովհետեւ այդպես է պետք, քարոզարշավ է, պետք է հանդիպումներ անցկացնի, ու իր ամբողջ պահվածքը վկայում է բացառապես այն մասին, որ նա րոպեներ է հաշվում, որ թողնի գնա....երբ նա անհողդող հայացքով նայում է ձեզ, բայց ձեզ չի տեսնում, ու չի էլ տեսնի, որովհետեւ նրա համար՝ ինքը այնտեղ՝ վերեւում է, իսկ դուք՝ ներքեւում ինչ-որ տեղ, դուք, որ նրա համար ընդամենը ընտրողներ եք, քվեաթերթիկում «պծիչկա» դնող մի հատիկ գրիչ....որը կարելի է գնել՝ 5000 դրամով...ԳՆԵԼ... ՁԵԶ... փողով... ու 5000 դրամով, երբ միայն իր մեքենայի համարանիշների գումարը՝ 1 մլն դրամից ավելի է, նա, ով ասում է՝ ես ձեզնից մեկն եմ, ու հաստատ ինքն էլ գիտի, որ արդեն վաղուց ձեզանից մեկը չէ, ու դուք էլ եք դա հասկանում.......բայց ամենաահավորը՝ նա ձեզ նայում է որպես սովորական մի բնամթերքի, (ներեցեք՝ վիրավորական բառի համար), մթերքի, որը կարելի է գնել.... ու չի հասկանում, որ մի՞թե կարելի է գնել հոգի ունեցող մարդուն, մարդուն, ով ցավեր ունի, ու երեխաներ, ով ծնողներ ունի, երազանքներ ու զգացքմունքներ....մարդ... մարդուն գնե՞լ.... նա, որ չի ընկալում, որ ձեզ գնել չի կարելի, որովհետեւ մարդը մարդուն չպետք է գնի ու չի կարող գնել......ու դուք՝ կարկամո՞ւմ եք, վախենո՞ւմ եք.. ինչի՞ց....դուք ամենահրաշալի էակներն եք, որ Աստված ստեղծել է՝ սիրելու, երազելու, ապրելու, երեխաներ աշխարհ բերելու, ու դաստիարակելու, դուք, որ հրաշալի ծնողներ եք, ձեր զավակների հպարտության առարկան, դուք, որ ձեր ծնողների հույսն ու ապավենն եք, ինչպե՞ս կարող է գալ մեկն ու մտքով անգամ անցկացնել, թե կարող է ձեզ գնել......դուք էս երկրի հարստությունն եք, դուք էս երկրի ներկան եք, ապագան ու հույսը......դուք, դուք եւ հենց դուք.....դուք, որ վաստակում եք ձեր օրվա հացը ձեր քրտինքով, դուք էս պետության հենասյուններն եք, ու դուք ամենազոր ուժ եք, դուք զորեղ եք, ամենազորեղը.... ու չկա, չի կարող լինել մեկը, ով իրավունք կունենա կարծել, թե ձեզ կարելի է ԳՆԵԼ.... ձեր ուժն ամենազորն է, ձեր հոգին՝ ամենամաքուրը, ձեր ժպիտը՝ ամենապայծառը, ձեր ապագան՝ ամենավառը, եւ այն ձեր ձեռքերում է..... ձեր, ձեր եւ հենց ձեր.......»։

Քրիստինե Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը