Տաթև-Հալիձոր ճանապարհին երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի և վիրավորների թվում երեխաներ կան: ԱԻՆ-ը հրապարակել է բոլոր տուժածների անունները:
Վթարի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 1976թ. ծնված Վրույր Ղազարյանը, և ուղևորներ՝ 2007թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998թ. ծնված Աիդա Թունյանը և տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973թ. ծնված Հայկ Մարտիկյանը: Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղևորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝ 1990թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1972թ. ծնված Մալվինա Ղազարյանը, 1992թ. ծնված Նոնա և 2003թ. ծնված Վահե Թունյանները:
Հիշեցնենք` երեկ ժամը 16։58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանը:
Ավտովթարից զոհվածների թվում երեխաներ կան
Տաթև-Հալիձոր ճանապարհին երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի և վիրավորների թվում երեխաներ կան: ԱԻՆ-ը հրապարակել է բոլոր տուժածների անունները:
Վթարի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 1976թ. ծնված Վրույր Ղազարյանը, և ուղևորներ՝ 2007թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998թ. ծնված Աիդա Թունյանը և տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973թ. ծնված Հայկ Մարտիկյանը:
Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղևորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝ 1990թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1972թ. ծնված Մալվինա Ղազարյանը, 1992թ. ծնված Նոնա և 2003թ. ծնված Վահե Թունյանները:
Հիշեցնենք` երեկ ժամը 16։58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանը: