Լրահոս

02.05.2013 11:02


Այց զորամաս

Այց զորամաս

Մայիսի 1-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է վերջերս գնդային մարտավարական զորավարժությանը ներգրավված զորամասերից մեկը, որտեղ, հանդիպելով մասնակից սպայակազմի և ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն է հայտնել հաջող անցկացրած զորավարժությունների համար՝ առանձին-առանձին անդրադառնալով ինչպես արձանագրված հաջողությունների, այնպես էլ որոշ բացթողումների վրա: Դրական կողմից բանակի հրամանատարը նշել է հատկապես զորամասի հրետանու, զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումների գործողությունները, իսկ որպես հետագա առավել հետևողական աշխատանքների, ուղղություններ Մովսես Հակոբյանը անձնակազմի ուշադրությունը հրավիրել է կարգապահության, մարտակարգի և մարտավարության պահանջների անթերի պահպանման հարցերին:

            Մովսես Հակոբյանը հետաքրքրվել է նաև անձնակազմի կենցաղային ու ծառայողական պայմանների բարելավմանը միտված շինարարական աշխատանքներով և միավորման ու զորամասի հրամանատարությանը տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը