Լրահոս

02.05.2013 10:23


Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն չի հասկանում «պրագմատիկ» բառի իմաստը

Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն չի հասկանում «պրագմատիկ» բառի իմաստը

Հովիկ Աբրահամյանն «արձագանքել» է Լեւոն Տեր-Պետրոսյանին.
ա) «ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում...» - Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն չի հասկանում «պրագմատիկ» բառի իմաստը։
բ) Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, ասաց. «Դա վարչական լծակի օգտագործում ձեւակերպելն անտրամաբանական է: Դա իշխանություններն են որոշել, որ երջանկահիշատակ վարչապետի գերեզմանը այնտեղ լինի: Ես գտնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը վաստակել է այդ իրավունքը»: - Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է ոչ թե Ա. Մարգարյանի՝ Պանթեոնում թաղված լինելու մասին, այլ նրա մահարձանի տեսքի եւ մեծության։
Լավ, էլի, Հովիկ... Աբրահամյան...

Աշոտ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը