ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին
Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակին ծանոթանալու նպատակով խորհրդարանականների այցելության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:
Խորհրդարանականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: