Գագիկ Ծառուկյանը գոհ է քարոզարշավն իրականացնող Վարդան Օսկանյանից ու Նաիրա Զոհրաբյանից
Այսօր «Իրավունք» օրաթերթը մի տեղեկատվություն է տարածել, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դժգոհ է ավագանու ընտրությունների քարոզարշավն իրականացնող առաջին դեմքերից և նույնիսկ ասել է, որ քարոզարշավը «պռավալ է գնացել»:
Այս տեղեկատվությունը «Zham.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է.
«Կարծում եմ՝ հասարակությունը արդեն վաղուց կարողանում է տարբերակել հավաստի տեղեկատվությունը ինչ-որ մեկի երևակայության արդյունք հանդիսացող մտավարժանքներից, սակայն ԲՀԿ-ով մտահոգված բոլոր անձանց տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ի ներսում որևէ իրարանցում չկա, ու ԲՀԿ-ում լիակատար համերաշխության մթնոլորտ է: Գագիկ Ծառուկյանը բավականին գոհ է իր քաղաքական թիմից, մասնավորապես՝ քարոզարշավն իրականացնող առաջին դեմքերից` Վարդան Օսկանյանից ու Նաիրա Զոհրաբյանից»:
Իսկ խոսելով այն մասին, թե ինչ նպատակ են հետապնդում նմանատիպ հրապարակումները` ասել է, որ իրենց համար զրոյական հետաքրքրություն են ներկայացնում.
«Ուղղակի նշեմ, որ փրփուրներից կախվելը ոչ միշտ է փրկության ելք հանդիսանում»: