Լրահոս

30.04.2013 14:12


Ոստիկանությունից պնդում են, թե ընտրողների թիվը չի աճել

Ոստիկանությունից պնդում են, թե ընտրողների թիվը չի աճել

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը այսօր հրավիրված ասուլիսում պնդել է, թե ընտրացուցակներում ներգրավված ընտրողների թիվը ոչ միայն չի աճել, այլև նվազել է։ Մասնավորապես, ապրիլի 24-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը 816 739 մարդ է, իսկ մարտին եղել է 817 814 մարդ։ Այսինքն՝ Երևանի ավագանու ընտրությունից ընդամենը 10 օր առաջ Երևանում հաշվառվածների թիվը նվազել է 1075-ով:

Երևանի ավագանու ընտրություններին իրավունք ունեն մասնակցել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց թիվը 11 է, իսկ Երևանում վերջին 6 ամսվա հաշվառում ունեցողները 3375–ն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը