Դատախազությունը ՀԱԿ–ի դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտա
Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
ՀԱԿ ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում են պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռք բերման կապը կոռուպցիոն երևույթների, մասնավորապես, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»: