Լրահոս

30.04.2013 13:19


Փաստաբան. «Ժորժ Բաղումյանի մահվան մեղքն ընկած է պետության, Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության վրա»

Փաստաբան. «Ժորժ Բաղումյանի մահվան մեղքն ընկած է պետության, Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության վրա»

Ապրիլի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է 65-ամյա Ժորժ Բաղումյանը։ Այսօրվա ասուլիսին Բաղումյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի մահվան մեղքն ընկած է պետության, Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության վրա: 

Բաղումյանը, ունենալով առողջական լուրջ խնդիրներ, հարկերից խուսափելու մեղադրանքով երկար ժամանակ կալանավորված է եղել։ Նրա վիճակն անտեսվել է ՔԿՀ ղեկավարության կողմից, ինչն էլ ըստ փաստաբանի՝ հանգեցրել է մահվան։
«Քրեակատարողական հիմնարկը պարտավոր էր նրան տեղափոխել հիվանդանոց, ինչը չեն արել և պարտավոր են պատասխան տալ: Դուք պատկերացնո՞ւմ եք` 1200 դատապարտյալ ունեցող ՔԿՀ-ում մեկ բուժակ կա: Սա խայտառակ փաստ է, և հիմնարկում այժմ էլ պոտենցիալ զոհեր կան»,-հայտարարեlլ է փաստաբանը։
Ասուլիսին ներկա Ժորժ Բաղումյանի եղբայր Սերժ Բաղումյանը, ով Հայաստան է եկել ԱՄՆ–ից, հայտարարել է, որ իր եղբորը սպանել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը