Լրահոս

30.04.2013 11:43


«Չէ, իրոք, ինքը հարուստ երկրի նախագահ է»

«Չէ, իրոք, ինքը հարուստ երկրի նախագահ է»

Հետո էլ բողոքում եք, թե երկիրը չի զարգանում, դոփում է տեղում, տնտեսությունը փլուզված է, բողոքում եք, թե շարունակում եք մնալ աղքատ, թշվառ, անտեր...
Միթե թերզարգացած երկրի նախագահը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ` սեփական երդմնակալության վրա աղայավարի ծախսել ավելի քան 28 միլիոն դոլար: Հը՞: Անհնար բան է: Եթե հաստատ իմանար, որ իր ղեկավարած երկիրը աղքատ է, ապա նման շռայլություն թույլ չէր տա: Կասեր` ես ո՞նց կարող եմ էսքան տոկոս աղքատության պայմաններում, երբ երկիրս դատարկվում է, ու տնտեսությունից էլ միայն նկարած թվերն են մնացել, վերցնել ու արխային վատնել մոտ երեք տասնյակ միլիոն դոլար...
Չէ, իրոք, ինքը հարուստ երկրի նախագահ է:
Համ էլ եթե երկիրը թերզարգացած լիներ ու ժողովրդավարություն չլիներ, ապա նախագահական պալատը ո՞նց կարող էր 500 միլիոն դրամաշնորհ տրամադրել տարբեր հորինովի կազմակերպությունների, որոնք պետք է զբաղվեին իրավապաշտպան գործունեությամբ կամ երիտասարդների խնդիրներով:
Ամեն մեկին 20-27 միլիոն է տվել, ու էդ երեւակայական կազմակերպությունները «բուռն գործունեություն» են ծավալել:
Ճիշտ է, հիմա շատերն են փնտրում դրանց հասցեները ու այնտեղ նման օֆիսներ չեն գտնում, բայց միթե դա է կարեւորը:
Կարեւորն այն է, որ մենք զարգացած երկիր ենք, որի նախագահը կարող է 500 միլիոն քամուն տալ` չիմանալով ինչի համար:
Թեպետ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասել, որ լավ էլ իմացել է՝ ինչի համար:
Բայց էդ էլ կարեւր չի: Էական է այն, որ մենք իսկապես հարուստ երկիր ենք, որը ոչ մի սոցիալական խնդիր չունի, եւ որի քաղաքացիները ապրում են ուրախ եւ երջանիկ` ամեն Աստծո օր աղոթելով գործող իշխանության երկարակեցության համար ճ

Այս խորագրի վերջին նյութերը