Լրահոս

29.04.2013 13:01


Այսօր Հայաստանի կժամանի ԻԻՀ գլխավոր դատախազը

Այսօր Հայաստանի կժամանի ԻԻՀ գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։
Եռօրա այցի ընթացքում կողմերը կքննարկեն մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին Հուշագիր։

Այս խորագրի վերջին նյութերը