Լրահոս

29.04.2013 11:53


Սեյրան Օհանյանը հանդիպել է իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպանի հետ

Սեյրան Օհանյանը հանդիպել է իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպանի հետ
Ս/թ. ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:  
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:

Այս խորագրի վերջին նյութերը