Հաստատվելով իշխանության մոտ՝ Ռ. Քոչարյանը փաստացիորեն որդեգրեց ռևանշիստական հակաանկախական գաղափարախոսությունը: Իհարկե, Քոչարյանի կամ Պուտինի տիպի բյուրոկրատական գործիչների դեպքում, երբ խոսում ենք գաղափարախոսության մասին, պետք է ի նկատի ունենանք, որ նրանք ոչ թե դավանում են, այլ ավելի շուտ պրագմատիկորեն շահագործում են այս կամ այն գաղափարական տարրերը: Լավագույն դեպքում կարելի է ասել, թե նրանք իրենք իրենց կարողանում են համոզել, որ այս կամ այն գաղափարի կրողն են: Անձամբ Քոչարյանը, մինչև իր պաշտոնավարման ավարտը, բավական զուսպ էր այս հարցում և ուղղակիորեն չէր բացահայտում իր հայացքները 88-ի շարժման և անկախության առաջին տարիների մասին (հավանաբար հասկանալով, ոչ չափն անցնելն այս հարցում՝ կնշանակի կասկածի տակ դնել իր սեփական կարգավիճակի հիմնավորումը՝ որպես անկախ Հայաստանի նախագահ):
Հակառակ դրան, պաշտոնական և իշխանամետ ԶԼՄ-ները բացահայտորեն որդեգրեցին հակաանկախական գաղափարական ռևանշիզմը՝ փաստացիորեն խարխլելով անկախ հայկական պետության հոգեբանական հիմքերը: Հետաքրքրիր է, որ պաշտոնավարման ավարտին Քոչարյանը, փաստորեն, ստիպված եղավ նույնպես բացվել այս առումով (Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի հետ կապված զարգացումների ֆոնին): 2008թ. իր փոքր ու մեծ հարցազրույցներում նա մեղադրեց 90-ականների իշխանությանը (որի փաստացի մասն էր հենց ինքը, էլ չասած իր ժառանգի՝ Սերժ Սարգսյանի մասին)՝ թալանի, երկիրը քանդելու, «ցրտի ու մթի» և այլնի համար: Մի խոսքով, այստեղ Ռ. Քոչարյանը հադես եկավ որպես 90-ականների ստանդարտ ընդդիմադիր: Բայց նա ավելի հեռուն գնաց, երբ մեղադրեց Տեր-Պետրոսյանին Սովետական Հայաստանի նման ծաղկուն պետությունն ավերելու մեջ, իսկ «Գոլոս Արմենիի» թերթում տպված հարցազրույցում հարց տվեց այն բանի մասին, թե ինչո՞ւ էին նրանք (այսինքն՝ 88-ի շարժումը) պայքարում «օրինական կառավարության» դեմ (իմա՝ Սովետական Հայաստանի իշխանության դեմ): Սա արդեն 90-ականների ընդդիմական հռետորաբանությունից անդին էր (հաշվի առնելով, որ 90-ականների ընդդիմության կորիզը կազմող ԱԺՄ առաջնորդն ինքն էր «օրինական կառավարության» դեմ պայքարողներից մեկը): Այստեղ Քոչարյանն արդեն քննադատում է ոչ միայն անկախության տարիների իրական կամ առասպելական թերիները, այլև հանուն անկախության պայքարի հիմքերը՝ փաստացիորեն՝ այն պետության անկախության գաղափարը, որի նախագահն էր համարվում ինքը:
Երևի չափազանցություն չի լինի ասել, որ սա աննախադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ: Քոչարյանն ասում է այն, ինչը ենթադրաբար պետք է ասեին (բայց չէին ասում) 1998թ. և 2003թ. նախագահական ընտրությունների նրա հիմնական հակառակորդները՝ Կարեն և Ստեփան Դեմիրճյանները: Իհարկե, կարելի է ենթադրել, որ պրագմատիկ Քոչարյանի այս ձևակերպումները ևս պահի թելադրանքով են արված: Չժխտելով հանգամանքների ադեցությունը՝ կարծում եմ, սակայն, որ սա նաև իրապես բացահայտում է այդ մարդու աշխարհայացքը, որը, այդպիսով, կանխատեսելիորեն քիչ է տարբերվում սովետական թոշակառուի, ինչպես նաև նախկին սովետական արտոնյալ մտավորականության հայացքներից: Այս իրավիճակին հավելյալ պիկանտություն է տալիս այն, որ հիշյալ ձևակերպումները տրվել էին «Գոլոս Արմենիի»՝ նախկին «Կոմունիստ» ռուսալեզու թերթի էջերում:
Որպեսզի որևէ պատրանք չստեղծվի 90-ակաների նման քննադատության հակաանկախական (փաստացի՝ հակապետական) բնույթի առումով, պետք է վերհիշել 90-ականների ընդդիմադիր մամուլի և հասարակական շատ գործիչների քաղաքական դիրքորոշման էվոլյուցիան 2000-ականներին, որի լավագույն օրինակներից է հենց «Գոլոս Արմենիին» (սովետական մտավորականության որոշակի շերտի տրամադրությունների շեշտված արտահայտիչ):
Շեշտեմ, որ խոսքը ոչ թե 90-ականների ցանկացած, այլ շատ կոնկրետ քննադատության տիպի մասին է: 90-ականներին նախկին հակաանկախականները և շարժման քննադատները հաջողությամբ ներգծվեցին այդ տարիների ընդդիմադիր դիսկուրսի մեջ: Այսօր արդեն կարելի է ենթադրել, որ մինչ շարժման նախկին ակտիվիստները՝ ԱԺՄ և այլն, այդ տարիների ընդդիմության առավել երևացող դեմքերն էին, ապա այսբերգի չերևացող մասը կազմում էին ռևանշիստական տրամադրությունների կրողները: Հետաքրքրիր կերպով միաձուլվեցին նախկինում անհաշտ թշնամիներ թվացող ներհայաստանյան սովետական «լոյալիստները» և սփյուռքահայ դաշնակցական տիպի հայրենասիրության կրողները: Ինչպես պարզվեց, դաշնակցական հայրենասիրությունը քիչ էր տարբերվում սովետահայ մտավորականության ռուսամետ և հակաանկախական հայրենասիրությունից: Սա՝ հակառակ այն պարագայի, որ երկու կողմերը սովետական շրջանում շարունակում էին ծիսականացված հայհոյանքների քաղաքականությունը միմյանց նկատմամբ՝ Դաշնակցությունը, իբր, հակասովետական էր, իսկ Սովետական Հայաստանի վերնախավը, իբր, հակադաշնակցական: Բայց այդ ծեսը ընդամենը տուրք էր 20-ականների ավանդույթին: Ինչևէ, արդեն 88-ին Սփյուռքի դաշնակցական հատվածը բացահայտեց իրեն՝ որպես անկախության փաստացի հակառակորդ: Սա կարևոր պահ է. սովետական ռևանշիզմի և «հայրենասիրության» սերտաճումը տեղի ունեցավ արդեն 90-ականների ընդդիմության ընդերքում, և հետագայում ստացավ իր վերջնական ձևակերպումը՝ որպես Քոչարյանի վարչակարգի «պաշտոնական» գաղափարախոսություն: Բայց կարևոր է նկատել, որ 88-ի շարժման ազդեցությունը դեռ այնքան ուժեղ էր, որպեսզի 90-ականներին այդ ուժերը հանդես գան ոչ թե միանգամայն ինքնուրույն և բացահայտ, այլ՝ թաքնվելով 88-ի «կտորներից» մեկը հանդիսացող ԱԺՄ թիկունքում:
Վերադառնանք 90-ականների ընդդիմության գաղափարական էվոլյուցիային: Այդ տարիներին ընդդիմադիր ԶԼՄ-ները և մտավորականները ի հայտ էին բերում բազմաթիվ քննադատելի երևույթներ՝ օրինախախտումների, անարդարության, չարաշահումների և այլնի վերաբերյալ, որոնց մի զգալի մասը համապատասխանում էր իրականությանը: Եվ թվում էր, որ այդ մարդիկ, իրոք, հենց այդ խնդիրներով էլ մտահոգված էին: Բայց ահա Տեր-Պետրոսյանը հեռացավ: Արդյոք Հայաստանը դարձա՞վ ավելի արդար, ավելի օրինապաշտ երկիր: Արդյոք դադարեցի՞ն կամ գոնե մեղմվեցի՞ն ընտրակեղծիքները, կոպիտ օրինազանցումների, ազատության սահմանափակումները և այլն: Նույնիսկ կույրերն ու խուլուհամրերը կհաստատեն, որ ոչ։ Իսկ ես կասեմ, որ այդ ամենը կրկնապատվեց, կատարելագործվեց, դարձավ կոշտ համակարգ: Սակայն, ինչպես երևում է, ինչ-որ բան, որ աննկատելի է սովորական մահկանացուների աչքին, իրոք փոխվել է: Այլապես դժվար է որևէ առողջ տրամաբանության մեջ տեղավորել այն փաստը, որ 90-ականների ընդդիմադիր մտավորականության (հայաստանյան թե սփյուռքահայ) մի զգալի մասը հանկարծակի սկսեց չնկատել այն, ինչը, թվում էր, շատ լավ նկատում էր 90-ականներին: Այսինքն, իրականում այդ խավին հուզում էին ոչ թե երկրի առաջ ծառացած իրական խնդիրները, այլ ինչ-որ այլ բան: Այդ ինչ-որ այլ բանը հենց ռևանշիզմն էր և նրանց ատելությունը անկախության նկատմամբ:
Ժամանակն է մի փոքր ավելի մանրամասն պարզելու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս շարքի մեջ այդքան շատ օգտագործվող ռևանշիզմն ավելի կոնկրետ: Դա կանենք հաջորդ անգամ:
Հ.Գ. Ի դեպ, ինձ միշտ զվարճացրել է հակալևոնական և իշխանամետ գործիչների հետևյալ փաստարկը՝ ի՞նչ է, Լևոնի ժամանակ այդպիսի բաներ չկային, կամ՝ այդ ամենը Լևոնի ժամանակ է սկսվել, և իմաստուն հետևությունը՝ ուրեմն հիմա մենք ներկա իշխանության կողմից ենք: Ստացվում է, նախ, որ եթե Լևոնի ժամանակ մի բան վատ է եղել, դա բավարար հիմք է առ այն, որ հիմա էլ նույնը շարունակվի: Երկորդ՝ եթե Լևոնը մի բան հիմնադրել է, ուրեմն դա պարտադիր պետք է շարունակել, զարգացնել և խորացնել, այլ կերպ ասած՝ «սախռանյատ», «ռազվիվատ» ու «աբագաշատ» անել:
Անցյալ անկատար (Մաս 4)
Սկիզբը տես...

Հրանտ Տեր-Աբրահամյան
(շարունակելի)