Տնտեսական

03.07.2009 15:49


Լևոն Բարխուդարյանը՝ տնտեսական քաղաքականության մասին

Լևոն Բարխուդարյանը՝ տնտեսական քաղաքականության մասին

-Չեմ կարծում, թե կառավարությունը պետք է անընդհատ աջուձախ ներդրումներ անի տարբեր ձեռնարկություններում։ Կարևորը՝ պետք է ստեղծվեն պայմաններ, և ամեն ինչ պետք է արվի արտահանումը խրախուսելու համար,- ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։

Ըստ Լևոն Բարխուդարյանի՝ իշխանությունների վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը դրամի աստիճանական արժևորումն էր դոլարի նկատմամբ։

-Դա բերեց շատ մեծ բացասական հետևանքների։ Նույնիսկ մինչև ճգնաժամը մենք, ըստ էության, չունեցանք արտահանման աճ։ Մենք փոքր երկիր ենք, ներքին շուկայի տարողությունը շատ ավելի փոքր է, քան մեր արտադրական ներուժը,- տեսակետ է հայտնել նախկին նախարարը։

-Ավելի դանդաղ են ընթանում կառավարման համակարգի բարեփոխումները, քան մենք կցանկանայինք,-ասել է Լ. Բարխուդարյանը։

-Պետական ծառայողի աշխատավարձի աճի տեմպերը հետ են մնում մնում մասնավոր հատվածի աշխատավարձի աճի տեմպերից՝ որոշ բացառություններով։ Հակակոռուպցիոն քաղաքականությունն այն արդյունավետությամբ չի իրագործվում, ինչ որ կցանկանայինք։ Շատ մեծ խոչընդոտ է մենաշնորհների առկայությունը, այսինքն՝ մրցակցային միջավայրի անկատարությունը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը