Քաղաքական

26.04.2013 14:23


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար. «Մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը»

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար. «Մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ 2rd.am կայքում արձագանքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ ՌԴ դատախազությունում հայց է ներկայացված ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի.
«Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ «ցնցող» լուրին: Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված «ստացման հաստատումով» նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ:
Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ, և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում «ցնցող» եզրակացությունների:
Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված «կոմպրոմատի» երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը»:

Նյութի աղբյուրը՝ http://2rd.am/hy/Bushi-gortsy-HH-datakhazutyunum

Այս խորագրի վերջին նյութերը