Կարծիք

25.04.2013 22:15


Զարմանալի բան է կյանքը

Զարմանալի բան է կյանքը

Տարոն Մարգարյանի թիկունքում շարունակ տեսնում եմ Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի երջանիկ դեմքը:
Բեմադրիչը ուրախ ու ոգեւորված ծափահարում է Տարոնին իրենց ոտանավորներով ձոներգող կանանց: Չեք պատկերացնի, թե ինչպես է Երնջակյանը արձագանքում այդ ելույթներին. հուզվում է ասմունքող «չեբուրաշկաների» հետ միասին` նրանց արտաբերած յուրաքանչյուր բառն անցկացնելով իր սրտի միջով... Իսկ Տարոնի ելույթների ժամանակ ձգվում է ու գլուխը տմբտմբացնում է, թե համաձայն է նրա ամեն մի բառին:
Նայում եմ ու մտածում` իրոք, զարմանալի բան է կյանքը:
Արա Երնջակյանը սկսել է КВН-ից, իսկ հետո 1980-ականների կեսերին Հրանուշի կոմերիտմության կենտկոմի շնորհիվ հիմնադրել է իր թատրոնը, որտեղ ներկայացնում էր իր բեմականացումները, որոնք այն տարիներին շատ հետաքրքիր էին: Դրանցում շոշափվում էին հասարակական-քաղաքական թեմաներ եւ այդ ամենը ներկայացվում էր զավեշտով, գրոտեսկով, սարկազմով:
Ճիշտ այնպես, ինչպես հիմա տեսնում ենք Տարոնի քարոզարշավների ժամանակ: 
Ուղղակի այսօրվա նախընտրական ներկայացումների բեմադրիչը ուրիշ մարդ է:
Իսկ Երնջակյանին ընդամենը վստահել են մի դեր, որ 20-25 տարի առաջ հանդիսատեսը տեսնում էր նրա բեմադրություններում եւ ծիծաղից ուշաթափվում էր...

Կիմա Եղիազարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan

Այս խորագրի վերջին նյութերը