Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն այն է, որ քաղաքական դաշտը լցված է փարիսեցիներով, ովքեր Աստծո անունը տալով՝ անաստված գործունեություն են ծավալում և իրականում ծառայում մամոնային։
Իր փարիսեցիությամբ ամենաշատն աչքի է ընկնում վարչապետի աթոռին սոսնձված Տիգրան Սարգսյանը, ով խոսելով բարեպաշտությունից ու քրիստոնեավայել ապրելակերպից՝ իրականում առաջնորդվում է վաշխառուի հոգեբանությամբ ու մտածելակերպով։
Վարչապետի սիրած գործը սերունդների հաշվին պետական պարտքն ավելացնելն ու վարկային միջոցները կասկածելի ձևով տնօրինելն է, ինչպես նաև իր գաղափարակից ընկեր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը դիզվառելիքի մատակարարման «մրցույթներում» հաղթել տալը։ Էլ չխոսած «ատկատների» մասին, ինչից բողոքում էր Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ։
Գիտակցական կյանքի մեծ մասն աշխատելով պետական կառավարման համակարգում՝ ներկայիս վարչապետը դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ինչը խոսում է կոռուպցիոն ռիսկերի և «ատկատների» մասին։ Ասել է թե՝ «Մի՛ գողացիր»–ը, ըստ ամենայնի, չի մտնում Տիգրանի գործունեության սկզբունքների մեջ։
Թող ոմանց շփոթության մեջ չգցի այն հանգամանքը, որ վարչապետը կանոնավոր կերպով մեռելոցի օրեր է հայտարարում ու պարտաճանաչ կերպով մասնակցում եկեղեցական միջոցառումներին, և հետևաբար՝ ազնիվ մարդ է։ Լեո Տաքսիլի «Սրբազան ավազակաորջը» աշխատության մեջ մանրակրկիտ նկարագրված է կղերականության ջատագովների իրական էությունը։
Տիգրան Սարգսյանից ու ՀՀԿ վերնախավը ներկայացնող մի շարք անդամներից իր «աստվածավախությամբ» հետ չի մնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այնպես էր կառավարում հայրաքաղաքը, որ իրենից հետո այն քրիստոնեական տեսքի բերելու համար, թերևս, տարիներ կպահանջվեն։ Դե, իսկ վերջին օրերին տեղի ունեցած կրակոցները ցույց տվեցին, որ «Մի՛ սպանիր»–ն այնքան էլ ընդունված չէ Ղուկասյանի շրջապատում։
Աստծո անունը հախաճ տվողների մեջ իր ուրույն տեղն է գրավում Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քաղաքականությունը վերածել է «կրոնական» ծիսակարգի և հոգեորսության։
Հիսուսի խաչելության և թաղման ցավը մեկ րոպե լռությամբ հարգելուց ազատ ժամանակ «իրավատերը» նամակներ է գրում և փորձում «ձայն բազմացի» դիմաց «ռահվիրայից» պաշտոններ ստանալ։
Րաֆֆու սիրած գործը «քահանա»–ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելն ու մոմ վառելն է։ Այն Գասպարյանի, ում զորավարությաններքո էր տոկոս «խփվում» վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ և վերանայվում «ձայն բազմացի» արդյունքները։
Ի դեպ, ոստիկանապետ Վովայի տերունական աղոթքին հետևելիս դժվար էր միանշանակ կարծիք հայտնել, թե արդյոք հայոց բե՞մն է մեծ վարպետ կորցրել, թե՞ Հայ Առաքելական եկեղեցին՝ Կաթողիկոս։
Հանուն արդարության պետք է նշել, որ քաղաքականության մեջ աստվածաշնչյան մեջբերումներով, ճգնավորի բառուբանով և մեռնելու պատրաստակամությամբ («բրոնեժիլետի» պատմությունը երևի հիշում եք) ընդդիմություն խաղալը Րաֆֆու «նոու հաուն» չէ։ «Թունդ ընդդիմադիր» եղած ժամանակաշրջանում այդ տեխնոլոգիան կիրառում էր տխրահռչակ Արտաշես Գեղամյանը, ում ելույթները սկսվում կամ ավարտվում էին Աստվածաշնչից մեջբերումներով։ Նախկինում աթեիզմի ու գիտական կոմունիզմի դպրոցի ներկայացուցչի այդպիսի փոխակերպումը հաստատ Կարլ Մարքիսնստիպել է մի քանի անգամ շրջվել գերեզմանում։
Աթեիզմից դեպի քրիստոնեություն անցածների մեջ Գեղամյանը միակը չէ։ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700–ամյակի տոնական միջոցառումների կազմկոմիտեի ղեկավար նշանակվեց աթեիզմի մոլի հետևորդ, նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանը, ով նաև «քրիստոնեա» բառն իր անվան մեջ կրող կուսակցության ղեկավար է, և ով ֆորմալ առումով ցեղակրոնության կողմնակից ՀՀԿ–ի ցուցակով դարձավ պատգամավոր։ Տվյալ դեպքում գերեզմանում շուռ գալու հերթը Գարեգին Նժդեհինն է։
«Քրիստոնեա» բառով սկսվող մեկ հոգանոց կուսակցություն է ղեկավարում նաև Սոս Գիմիշյանը, ում միակ ֆունկցիան այսօր «անկախ» մամուլի էջերից քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվելն է։ Այսինքն՝ Սոսը «մոռացել» է «Մի՛ շնացիր» պատվիրանը՝ ինքն իրեն հույս տալով, որ շնանալը միայն մարմնով է լինում, և հետևաբար՝ ինքը քրիստոնեա–ժողովրդավար է։
Իր գործունեությամբ Սոսից հետ չի մնում ՀԱԿ–ից դուրս մնացած Նիկոլ Փաշինյանը, ով Գեղամյանի պես սիրում է աստվածաշնչյան մեջբերումներով խոսել կամ հոդվածներ գրել։ Թերևս «աստվածավախությունն» ու ներելու կարողությունն է պատճառը, որ Նիկոլը տարիներ առաջ ընտանեպիղծ էր անվանում Արթուր Բաղդասարյանին և նրան համարում մարտի 1–ի գլխավոր պատասխանատուներից, իսկ հիմա սեփական թերթում մի ամբողջ էջ է տրամադրում «ՀԺ»–ի հատուկ թղթակցի վերածված ԱԽՔ–ին։
«Աստվածավախ» և «հանդուրժող» է նաև ՀԱԿ–«ականության» գծով Նիկոլի կոլեգա Արամ Սարգսյանը, ով հանրահավաքների ժամանակ սիրում է «Աստծո բարին» ձևակերպմամբ դիմել հավաքվածներին և անել հեղափոխական կոչեր, սակայն ոչաշխատանքային օրերին իր տանն է ընդունում հեղափոխության միջոցով հեռացվելիք իշխանության կարկառուն դեմքերին։ Արամին հաջողվում է համատեղել «աստվածավախությունը», Սերժին «տակից» ծառայելն ու իր սպանված եղբայր Վազգեն Սարգսյանի գաղափարներին մի քանի անգամ դավաճանելը։ Եվ դա այն դեպքում, երբ Արամը քաղաքականություն է մտել՝ իրեն հռչակելով որպես Վազգենի քաղաքական ժառանգորդ։
Փարիսեցիությամբ աչքի ընկնող գործիչների «թոփ» տասնյակը եզրափակում է «ի պաշտոնե» Աստծո անունը հաճախ տվող Նավասարդ Կճոյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Բենթլի Սամո» մականունով, և ով ՀՀԿ–ական միջոցառումների պարտադիր «ատրիբուտներից» է։
Ուշագրավն այն է, որ վերոնշյալ մարդիկ այս կամ այն չափով ծառայում են Սերժ Սարգսյանին և նպաստում նրա իշխանության վերարտադրմանը՝ բնականաբար չմոռանալով տալ Աստծո անունը։
Փարիսեցիների «թոփ» տասնյակը
Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն այն է, որ քաղաքական դաշտը լցված է փարիսեցիներով, ովքեր Աստծո անունը տալով՝ անաստված գործունեություն են ծավալում և իրականում ծառայում մամոնային։
Իր փարիսեցիությամբ ամենաշատն աչքի է ընկնում վարչապետի աթոռին սոսնձված Տիգրան Սարգսյանը, ով խոսելով բարեպաշտությունից ու քրիստոնեավայել ապրելակերպից՝ իրականում առաջնորդվում է վաշխառուի հոգեբանությամբ ու մտածելակերպով։
Վարչապետի սիրած գործը սերունդների հաշվին պետական պարտքն ավելացնելն ու վարկային միջոցները կասկածելի ձևով տնօրինելն է, ինչպես նաև իր գաղափարակից ընկեր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը դիզվառելիքի մատակարարման «մրցույթներում» հաղթել տալը։ Էլ չխոսած «ատկատների» մասին, ինչից բողոքում էր Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ։
Գիտակցական կյանքի մեծ մասն աշխատելով պետական կառավարման համակարգում՝ ներկայիս վարչապետը դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ինչը խոսում է կոռուպցիոն ռիսկերի և «ատկատների» մասին։ Ասել է թե՝ «Մի՛ գողացիր»–ը, ըստ ամենայնի, չի մտնում Տիգրանի գործունեության սկզբունքների մեջ։
Թող ոմանց շփոթության մեջ չգցի այն հանգամանքը, որ վարչապետը կանոնավոր կերպով մեռելոցի օրեր է հայտարարում ու պարտաճանաչ կերպով մասնակցում եկեղեցական միջոցառումներին, և հետևաբար՝ ազնիվ մարդ է։ Լեո Տաքսիլի «Սրբազան ավազակաորջը» աշխատության մեջ մանրակրկիտ նկարագրված է կղերականության ջատագովների իրական էությունը։
Տիգրան Սարգսյանից ու ՀՀԿ վերնախավը ներկայացնող մի շարք անդամներից իր «աստվածավախությամբ» հետ չի մնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այնպես էր կառավարում հայրաքաղաքը, որ իրենից հետո այն քրիստոնեական տեսքի բերելու համար, թերևս, տարիներ կպահանջվեն։ Դե, իսկ վերջին օրերին տեղի ունեցած կրակոցները ցույց տվեցին, որ «Մի՛ սպանիր»–ն այնքան էլ ընդունված չէ Ղուկասյանի շրջապատում։
Աստծո անունը հախաճ տվողների մեջ իր ուրույն տեղն է գրավում Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քաղաքականությունը վերածել է «կրոնական» ծիսակարգի և հոգեորսության։
Հիսուսի խաչելության և թաղման ցավը մեկ րոպե լռությամբ հարգելուց ազատ ժամանակ «իրավատերը» նամակներ է գրում և փորձում «ձայն բազմացի» դիմաց «ռահվիրայից» պաշտոններ ստանալ։
Րաֆֆու սիրած գործը «քահանա»–ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելն ու մոմ վառելն է։ Այն Գասպարյանի, ում զորավարության ներքո էր տոկոս «խփվում» վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ և վերանայվում «ձայն բազմացի» արդյունքները։
Ի դեպ, ոստիկանապետ Վովայի տերունական աղոթքին հետևելիս դժվար էր միանշանակ կարծիք հայտնել, թե արդյոք հայոց բե՞մն է մեծ վարպետ կորցրել, թե՞ Հայ Առաքելական եկեղեցին՝ Կաթողիկոս։
Հանուն արդարության պետք է նշել, որ քաղաքականության մեջ աստվածաշնչյան մեջբերումներով, ճգնավորի բառուբանով և մեռնելու պատրաստակամությամբ («բրոնեժիլետի» պատմությունը երևի հիշում եք) ընդդիմություն խաղալը Րաֆֆու «նոու հաուն» չէ։ «Թունդ ընդդիմադիր» եղած ժամանակաշրջանում այդ տեխնոլոգիան կիրառում էր տխրահռչակ Արտաշես Գեղամյանը, ում ելույթները սկսվում կամ ավարտվում էին Աստվածաշնչից մեջբերումներով։ Նախկինում աթեիզմի ու գիտական կոմունիզմի դպրոցի ներկայացուցչի այդպիսի փոխակերպումը հաստատ Կարլ Մարքիսն ստիպել է մի քանի անգամ շրջվել գերեզմանում։
Աթեիզմից դեպի քրիստոնեություն անցածների մեջ Գեղամյանը միակը չէ։ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700–ամյակի տոնական միջոցառումների կազմկոմիտեի ղեկավար նշանակվեց աթեիզմի մոլի հետևորդ, նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանը, ով նաև «քրիստոնեա» բառն իր անվան մեջ կրող կուսակցության ղեկավար է, և ով ֆորմալ առումով ցեղակրոնության կողմնակից ՀՀԿ–ի ցուցակով դարձավ պատգամավոր։ Տվյալ դեպքում գերեզմանում շուռ գալու հերթը Գարեգին Նժդեհինն է։
«Քրիստոնեա» բառով սկսվող մեկ հոգանոց կուսակցություն է ղեկավարում նաև Սոս Գիմիշյանը, ում միակ ֆունկցիան այսօր «անկախ» մամուլի էջերից քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվելն է։ Այսինքն՝ Սոսը «մոռացել» է «Մի՛ շնացիր» պատվիրանը՝ ինքն իրեն հույս տալով, որ շնանալը միայն մարմնով է լինում, և հետևաբար՝ ինքը քրիստոնեա–ժողովրդավար է։
Իր գործունեությամբ Սոսից հետ չի մնում ՀԱԿ–ից դուրս մնացած Նիկոլ Փաշինյանը, ով Գեղամյանի պես սիրում է աստվածաշնչյան մեջբերումներով խոսել կամ հոդվածներ գրել։ Թերևս «աստվածավախությունն» ու ներելու կարողությունն է պատճառը, որ Նիկոլը տարիներ առաջ ընտանեպիղծ էր անվանում Արթուր Բաղդասարյանին և նրան համարում մարտի 1–ի գլխավոր պատասխանատուներից, իսկ հիմա սեփական թերթում մի ամբողջ էջ է տրամադրում «ՀԺ»–ի հատուկ թղթակցի վերածված ԱԽՔ–ին։
«Աստվածավախ» և «հանդուրժող» է նաև ՀԱԿ–«ականության» գծով Նիկոլի կոլեգա Արամ Սարգսյանը, ով հանրահավաքների ժամանակ սիրում է «Աստծո բարին» ձևակերպմամբ դիմել հավաքվածներին և անել հեղափոխական կոչեր, սակայն ոչաշխատանքային օրերին իր տանն է ընդունում հեղափոխության միջոցով հեռացվելիք իշխանության կարկառուն դեմքերին։ Արամին հաջողվում է համատեղել «աստվածավախությունը», Սերժին «տակից» ծառայելն ու իր սպանված եղբայր Վազգեն Սարգսյանի գաղափարներին մի քանի անգամ դավաճանելը։ Եվ դա այն դեպքում, երբ Արամը քաղաքականություն է մտել՝ իրեն հռչակելով որպես Վազգենի քաղաքական ժառանգորդ։
Փարիսեցիությամբ աչքի ընկնող գործիչների «թոփ» տասնյակը եզրափակում է «ի պաշտոնե» Աստծո անունը հաճախ տվող Նավասարդ Կճոյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Բենթլի Սամո» մականունով, և ով ՀՀԿ–ական միջոցառումների պարտադիր «ատրիբուտներից» է։
Ուշագրավն այն է, որ վերոնշյալ մարդիկ այս կամ այն չափով ծառայում են Սերժ Սարգսյանին և նպաստում նրա իշխանության վերարտադրմանը՝ բնականաբար չմոռանալով տալ Աստծո անունը։
Կարեն Հակոբջանյան