Լրահոս

25.04.2013 10:30


Սիրիացի նախարար. «Նույնիսկ Իսրայելի դեմ մենք չենք կիրառի քիմիական զենք»

Սիրիացի նախարար. «Նույնիսկ Իսրայելի դեմ մենք չենք կիրառի քիմիական զենք»

Սիրիան քիմիական զենք չի կիրառի ո՛չ իր քաղաքացիների դեմ, ո՛չ էլ Իսրայելի դեմ պատերազմի դեպքում։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ–Զոաբին։  «Եթե նույնիսկ Սիրիան ունի քիմիական զենք, մեր ղեկավարությունն ու զինվորականները չեն կիրառի այն սիրացիների դեմ՝ առաջին հերթին ելնելով բարոյականության սկբունքներից»,–ընդգծել է սիրիացի նախարարը։ Նրա խոսքերով՝ Սիրիան չի դիմի քիմիական զենքի օգնությանը, եթե նույնիսկ պատերազմի մեջ մտնի Իսրայելի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը