Գագիկ Ջհանգիրյանի ելույթը հուլիսի 2–ի հանրահավաքում
Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
սիրելի Հայրենակիցներ
Մենք ազատության մեջ ենք հայտնվել ոչ թե ժողովրդի քվեն ու իշխանությունը բռնազավթած վարչախմբի մեծահոգության կամ մարդասիրության, այլ Ձեր, Համաժողովրդական շարժման աննախադեպ ճնշումների ու միջազգային կառույցների գործադրած ջանքերի արդյունքում:
Դուք, որ արդեն տարի ու կես, ցրտին ու տապին, անձրևին ու ձյանը, գիշեր թե ցերեկ, զոհաբերելով ձեր քունն ու հանգիստը, վտանգելով Ձեզ ու Ձեր հարազատներն, ոչ մի օր, ոչ մի վարկյան չդադարեցրիք պայքարը հանուն ազատ Հայաստանի, հանուն արդարության ու օրինականության հաղթանակի. Մեր խորին շնորհակալությունն ու խոնարհումը Ձեզ' մեր համախոհ եղբայրներ, մայրեր ու քույրեր:
Մեր ընկերներից շատերը դեռ ճաղավանդակների հետևում են, ու ազատության մեջ հայտնվածներիս թիվ մեկ խնդիրը, մեկտեղելով մեր ջանքերը, Ձեզ հետ միասին նրանց շուտափույթ ազատագրումն է:
Խոստանում ենք, որ չենք ունենա քուն ու դադար, քանի դեռ Հայաստանում կլինի թեկուզ մեկ քաղբանտարկյալ: Չենք վերադառնա մեր առօրեային ու հանգստին, քանի դեռ Հայաստանում չենք վերահաստատել ազատությունն ու արդարությունը, ժողովրդին չենք վերադարձրել իշխանություն ձևավորելու նրա սահմանադրական, հիմնական առաքելությունն ու իրավունքը:
Ունենք հաղթանակի հասնելու բոլոր նախադրյալնները. այլևս անկասելի ու ձևավորված համաժողովրդական շարժում, այն ղեկավարող քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կուռ դաշինք, համաժողովրդական շարժումն ու Հայ Ազգային Կոնգրեսը առաջնորդող Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչ, որի փորձառությանն ու քաղաքական հեռատեսությանը, քաղաքացիական վճռականությանն ու կամքին անվերապահորեն վստահում ու հավատում ենք:
Քաղաքական կալանավորներիս արդեն ավարտված դատավարությունները հայաստանյան ու միջազգային հանրության համար արձանագրեցին մի քանի կարևորագույն բացահայտումներ.
1. Գլխովին տապալվեց մարտի 1-2-ի իշխանությունների ծրագրած ու հրահրած ծեծի ու ջարդի, գույքի թալանի ու հրկիզումների, խաղաղ ցուցարարների գնդակահարությունների, իշխանության բռնի զավթման ու այլևայլ դրսևորումների ընդիմության վրա բարդելու վարչախմբի ծրագիրը:
2. Ակնհայտ դարձավ, որ վարչախմբի կողմից յուրացված ու բռնազավթած է ոչ միայն գործադիր ու օրենսդիր, այլև դատական իշխանությունն ու ողջ իրավապահ համակարգը: Որ այդ համակարգի աշխատակիցների մեծամասնությունը վարչախմբի պատանդներն են, և որ նրանք խղճահարությունից զատ այլ վերաբերմունքի ուղղակի արժանի չեն:
3. Հրապարակավ հիմնավորվեց ու ապացուցվեց մեզ ներկայացված մեղադրանքների կեղծ ու շինծու լինելը, դրանց քաղաքական բնույթն ու որոշիչը, հեղինակների իրավական անգրագիտությունն ու տհասությունը:
4. Որ մարդիկ վարչական, քրեական հետապնդումների, պատասխանատվության ու պատժի ենթարկվում են, ոչ թե իրենց կատարած արարքների <գործողության ու անգործության>, այլ քաղաքական համոզմունքների ու հայացքների, արտահայտած քաղաքացիական դիրքորոշման, իրենց սահմանադրական ու բնական իրավունքների իրացման համար:
5. Որ անձանց ազատությունից զրկելու, դատելու ու դատապարտելու համար ոչ մի ապացույց էլ հարկավոր չէ: Լիովին բավարար է վարչախմբի պարագլուխների քաղաքական որոշումը իսկ մնացածը վախեցած ու կամազրկված դատախազ-դատավորների ձեռքի գործն է:
6. Որ վարչախումբը թքած ունի օրենքի ու օրինականության վրա, որ նրան չի հետաքրքրում հարյուրավոր անմեղ դատապարտված սեփական քաղաքացիների ու հազարավոր հալածյալների ճակատագիրը, նրանց սահմանադրական ու մարդկային տարրական իրավունքների ամենօրյա հազարավոր խախտումներն ու ոտնահարումները, այլև նրանց չի մտահոգում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սպասվելիք արձագանքները, Հայաստանի Հանրապետության առանց այն էլ միջազգային խեղված վարկն ու հեղինակությունը:
Մենք քաղբանտարկյալներս ի սկզբանե դեմ ենք եղել ներմանն ու համաներմանը: Ոչ այն պատճառով, որ մեկուսարաններում ու քրեակատարողական հիմնարկներում պատանդված լինելը մեզ դուրեկան ու հաճելի է եղել: Մենք սկզբունքորեն չենք ընդունել այդ իստիտուտների կիրառումը քաղբանտարկյալներիս նկատմամբ, բացառապես մեկ հիմնավորմամբ. Ներումն ու համաներումը կիրառվում են հանցանքներ գործած անձանց նկատմամբ իսկ մեզ, անկախ կոնկրետ մեղադրանքներից, դատել ու դատապարտել են մեր քաղաքական հայացքների ու համոզմունքների համար, ինչը այժմ արդեն նաև միջազգային հանրության ու կառույցների կողմից ընդունված հանրաճանաչ փաստ ու իրողություն է :
Ոստի ոչ ես, ոչ իմ քաղբանտարկյալ ընկերներից որևէ մեկը չի հաշտվելու ոչ միայն մեզ ապօրինի ազատությունից զրկելու, այլև ապօրինի ազատություն վերադարձնելու վարչախմբի որոշումների հետ: Դրանք բողաքարկելու ենք բոլոր ատյաններում, վստահ, որ հասնելու ենք մեր անվերապահ արդարացմանը, մեզ պատճառված նյութական ու բարոյական վնասի լիակատար հատուցմանը:
Իհարկե, որպես երկրի հեղինակությամբ մտահոգ քաղաքացիներ կգերադասեինք, մեր իրավունքները վերականգնված ու խնդիրները լուծված տեսնել ՀՀ դատական ու իրավապահ համակարգի շրջանակներում: Բայց ամենևին մեր մեղքը չէ, որ ՀՀ դատական բարձրագույն ատյանը լուռ հանցակցությամբ չտեսնելու է տալիս ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարյուրավոր աղաղակող ոտնահարումները, անուղղակիորեն մեզ ուղղորդելով միջազգային ատյաններ:
Համաժողովրդական շարժումը վարել ու վարում է քաղաքակիրթ, հրապարակային, սահմանադրական ու օրինական պայքար: Մինչդեռ այդ ընթացքում շարժման անդամներն ու համակիրները ենթարկվել են աննախադեպ բռնաճնշումների ու հալածանքների, անհիմն վարչական, ոստիկանական ու քրեական հետապնդումների, ազատությունից ապօրինի զրկումների: Առնվազն 10 անմեղ մարդ է սպանվել: Ունեցել ենք հարյուրավոր խեղվածներ ու հաշմվածներ, մոտ տաս տասնյակ քաղբանտարկյալներ, ընդհատակում գտնվող հարյուրավոր ակտիվ քաղաքացիներ:
Մեզանից ոմանք անձնական անդառնալի կորուստներ ունեցան:
Բայց մենք չնկրկեցինք, չթեքվեցինք ու չկոտրվեցինք, չհրաժարվեցինք մեր համոզմունքներից ու գաղափարներից: Վարչախմբի հետ չգնացինք որևէ քողարկված կամ բացահայտ գործարքի, քանզի մեր թիկունքին մշտապես զգացել ենք Համաժողովրդական շարժման շունչը, մեր սրտերում կրել հաղթանակի անկոտրում կամքն ու ոգին:
Երկիրը շարունակում է տնտեսական քայքայում ու անկում ապրել: Մաքսային ու հարկային տեռորի արդյունքում խեղդվում է փոքր ու միջին բիզնեսը, յուրաքանչյուր օր լրացնելով անապահովների ու գործազուրկների բանակը: Գյուղաբնակն ու քաղաքաբնակը շարունակում են լքել հայրենի եզերքը: Երկրի հարստությունը արագացված տեմպերով կենտրոնացվում է մի քանի պաշտոնյա մեծահարուստների ու օլիգարխների ձեռքերում:
Վտանգված է հազարավոր հայորդիների կյանքի ու առողջության զոհաբերությամբ ձեռք բերված Հայաստան պետության անկախությունն ու ինքնիշխանությունը անգամ:
Միթե մենք հանդուրժելու ու համակերպվելու ենք այս ամենի հետ:
Միթե մեր երեխաներին ու թոռներին նման երկիր ենք ժառանգելու:
Մենք կամավոր զինվորագրվել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության ու արժանապատվության, Սահմանադրական կարգի վերահաստատման պայքարին, իսկ կամավորականը հիասթափվելու, հոգնելու, տրտնջալու ու նահանջելու իրավունք չունի:
Մենք մեր ընտրած ճանապարհից խոտորվողը, շեղվողը չենք:
Մեզ բանտարկելով ու հալածանքներով չեն վախեցնի, մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ ու անօգուտ է: Սեփական ժողովրդին հաղթելն անհնար:

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է...