Հիպոկրատի երդում տվող բժիշկների օրինակով ամերիկյան բանկիրներին ևս կարող են պարտադրել Ուոլքերի երդում տալ։ Սա, իշխանությունների կարծիքով, արդար բիզնես վարելու լրացուցիչ երաշխիքներ կտա։ Այս մասին գրում է «The Huffington Post» պարբերականը՝ հիշեցնելով, որ ամերիկացի ֆինանսիստ և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական հարցերով խորհրդական Փոլ Ուոլքերը հանդես է գալիս բանկային գործունեության սահմանափակման օգտին, ինչը ֆինանսական հաստատություններին արգելում է շահերի բախումից խուսափելու համար միաժամանակ զբաղվել վարկային և ներդրումային գործունեությամբ։ Այսպիսով, «Ուոլքերի կանոնն» առաջարկում է սեփական բանկերի միջոցների հաշվին տարանջատել բանկային ծառայություններն ու արժեթղթերի առքուվաճառքը։
ԱՄՆ–ում կարող է բանկիրների համար երդում մտցնեն