Հուլիսի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունների խորացմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերի: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Հայ խորհրդարանականները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահության շրջանը նշանակալից կլինի տարածաշրջանի հակամարտությունների հաղթահարման, կայունության հաստատման, երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպեն նաև նրանց միջև առավել ցանկալի հարաբերությունների հաստատման համար:
Հունաստանի արտգործնախարարը՝ խորհրդարանում