Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ
Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երեւույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.
• Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ:
• Հեռուստատեսություն եւ ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
- Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
- Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:
Նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի մայիսի 1-ը:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:
Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» գրասենյակ` ք. Երեւան, Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 416 սենյակ:
Մանրամասների համար կարող եք զանգել 060 623286 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: