Սարգիս Հացպանյան. «Հայաստանի իշխանությունները իրենց հողը, երեխաներին, ժողովրդին, ազատագրված հողերը, Արցախը չեն սիրում»
Այսօրվա ասուլիսին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը հայտնել է, թե «Հայաստանը լքած լինի: Հայաստանից արտագաղթում են արդարության դեֆիցիտի ու սիրո բացակայության պատճառով։
«Հայաստանի իշխանությունները իրենց հողը, երեխաներին, ժողովրդին, ազատագրված հողերը, Արցախը չեն սիրում: Եթե այդ սերը լիներ, մարդը իր հայրենիքը, իր մեռելներին, իր գերեզմանները չէր թողնի հեռանար: Այդ սիրո բացակայության պատճառով է մարդ հեռանում իր հայրենիքից»,-նշել է բանախոսը։ Հացպանյանն ընդգծել է՝ եթե լիներ արդարություն, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, ոչ ոք հայրենիքը չէր թողնի ու հեռանար. «Ընդհակառակը, հազարավոր մարդիկ կվերադառնային հայրենիք: Նույնիսկ սփյուռքահայ ներդրողները այլևս չեն գալիս Հայաստան, քանի որ տեսան, թե ինչպես են իրենց ներդրումները գողանում։ Նույնիսկ Սիրիայից, որտեղ պատերազմական վիճակ է, Հայաստան ներգաղթողների թիվը շատ քիչ է, իսկ ովքեր էլ որ եկել են Հայաստան, ասում են, որ վիճակը լավանալուց հետո վերադառնալու են Սիրիա»։
Սարգիս Հացպանյան. «Հայաստանի իշխանությունները իրենց հողը, երեխաներին, ժողովրդին, ազատագրված հողերը, Արցախը չեն սիրում»
Այսօրվա ասուլիսին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը հայտնել է, թե «Հայաստանը լքած լինի: Հայաստանից արտագաղթում են արդարության դեֆիցիտի ու սիրո բացակայության պատճառով։
«Հայաստանի իշխանությունները իրենց հողը, երեխաներին, ժողովրդին, ազատագրված հողերը, Արցախը չեն սիրում: Եթե այդ սերը լիներ, մարդը իր հայրենիքը, իր մեռելներին, իր գերեզմանները չէր թողնի հեռանար: Այդ սիրո բացակայության պատճառով է մարդ հեռանում իր հայրենիքից»,-նշել է բանախոսը։
Հացպանյանն ընդգծել է՝ եթե լիներ արդարություն, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, ոչ ոք հայրենիքը չէր թողնի ու հեռանար. «Ընդհակառակը, հազարավոր մարդիկ կվերադառնային հայրենիք: Նույնիսկ սփյուռքահայ ներդրողները այլևս չեն գալիս Հայաստան, քանի որ տեսան, թե ինչպես են իրենց ներդրումները գողանում։ Նույնիսկ Սիրիայից, որտեղ պատերազմական վիճակ է, Հայաստան ներգաղթողների թիվը շատ քիչ է, իսկ ովքեր էլ որ եկել են Հայաստան, ասում են, որ վիճակը լավանալուց հետո վերադառնալու են Սիրիա»։
7or.am