-Մենք ազատության մեջ ենք հայտնվել համաժողովրդական շարժման աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների ջանքերի շնորհիվ։ Ազատության մեջ հայտնվածների թիվ մեկ խնդիրը մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի փորձառությանը և քաղաքական հեռատեսությանը մենք հավատում և վստահում ենք,-հանրահավաքի ժամանակ Մատենադարանի հարթակից հայտարարել է ազատ արձակված քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը։
-Քաղբանտարկյալներս դեմ ենք եղել ներմանն ու համաներմանը։ Դրանք կիրառվում են հանցանքներ գործած մարդկանց նկատմամբ։ Իսկ մեզ դատապարտել են բացառապես մեր համոզմունքների համար։ Մենք չենք հաշտվելու ոչ միայն ապօրինի ազատազրկելու հետ, այլ նաև՝ ապօրինի ազատ արձակելու հետ և բողոքարկելու ենք վճիռները,-իր ելույթում ասել է Գագիկ Ջհանգիրյանը։
Նա նաև ասել է, թե ՀԱԿ-ը վարել և վարում է սահմանադրական և քաղաքական պայքար։
«Հաղթանակը մերն է». այս խոսքերով է ավարտել իր ելույթը Գագիկ Ջհանգիրյանը։
Գագիկ Ջհանգիրյան. «Մենք չենք հաշտվելու»

7or.am