Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիդեռլանդներում
Ապրիլի 19-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:
Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ ունեցան նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը եւ Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը եւ նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:
Բանախոսները կարեւորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը եւ ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:
Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկան Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝ կատարելով «Եղեռն» եւ «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ,, կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
***
Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադեւոսյանը կատարեց հոգեհանգստի կարգ:
Միջոցառման ներկաներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադրաձավ հոլանդահայ համայնքի դերին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ կարեւորելով այդ ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը: