Լրահոս

22.04.2013 23:10


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամփոփի 2012թ. գործունեության արդյունքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամփոփի 2012թ. գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 1-ին հարկ) կկայանա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:

ԳԱԱ տարեկան ժողովին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

 ՀՀ ԳԱԱ-ի 2012թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնի ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի 2012թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը