«Արմավիայում» դեռ չեն որոշել՝ ինչ են անելու ապրիլի 22-ից հետո
Այսօր՝ ապրիլի 22-ին, լրանում է «Արմավիա» ավիաընկերության հետ կառավարության պայմանագրի ժամկետը:
2003թ. մարտի 14-ին ՀՀ կառավարության և ավիափոխադրողի միջև ստորագրված պայմանագրով «Արմավիային» մի շարք օդային ուղիներով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք էր վերապահվել։
Ավիափոխադրողի հետ պայմանագրի ժամկետը լրանալուն պես Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պետք է հանրապետության կառավարությանն առաջարկի կամ երկարաձգել ավիաընկերության բացառիկ իրավունքը, կամ մրցույթ հայտարարել այդ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու համար` ազատականացնելով ավիափոխադրումների շուկան։ Սակայն այս պահին նման որոշում դեռ չկա:
Կշարունակի՞ արդյոք «Արմավիան» իր գործունեությունը հայաստանյան օդային տարածքում, առայժմ հայտնի չէ: Ընկերության գրասենյակից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: Հայտնի չէ նաև՝ ընկերությունը կդիմի՞ արտոնագրի ժամկետի երկարացման կամ հայտարարվող նոր մրցույթին մասնակցելու հայտով:
Ավիաընկերության գրասենյակից նաև հավելեցին, որ իրենք սպասում են Հանրային խորհրդի ապրիլի 25-ին նախանշված քաղավիացիայի ոլորտում ծագած խնդիրների և ոլորտի առողջացման վերաբերյալ քննարկման արդյունքներին:
Հիշեցնենք՝ մարտի 29-ին «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, թե որոշում է ընդունել ապրիլի 1-ից թռիչքները դադարեցնելու և սնանկացման ընթացակարգ սկսելու մասին:
«Սնանկության մասին» օրենքը սահմանում է, որ պարտապանը, տվյալ դեպքում «Արմավիան», սեփական սնանկության ճանաչման հայցով պետք է դիմի դատարան։ Դատարանի կողմից սնանկ ճանաչելու դիմումն ընդունման պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է:
Հակառակ դեպքում, քանի որ «Արմավիան» դեռ չի դիմել դատարան, և չի կայացվել դատարանի համապատասխան որոշումը, ընկերությունը չի կարող սնանկ հռչակվել և պետք է կատարի բոլոր պարտավորությունները:
«Արմավիայի» գրասենյակից հայտնեցին, որ սնանկության գործընթաց այնուամենայնիվ նախատեսվում է, և այս պահին դատարան դիմելու համար հավաքվում են անհրաժեշտ փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտքը տարբեր գնահատականներով կազմում է շուրջ 50 մլն դոլար, որից ավելի քան 30 մլն դոլարը՝ երկրի ներսում, այդ թվում 20 մլն-ը՝ բանկերին: