Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում ԵԱՀԿ դերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին:
Ողջունելով իր հյուրին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս և հույս հայտնել, որ այցի ընթացքում նա կկարողանա սկզբնաղբյուրներից տեղեկանալ տարածաշրջանում առկա խնդիրներին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը Հարավային Կովկասում և ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում:
Հ. Աբրահամյանը նաև բարձր է գնահատել ԵԱՀԿ ներդրումը և աջակցությունը Հայաստանում և ԵԱՀԿ այլ մասնակից պետություններում ժողովրդավարական հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու և զարգացնելու գործում: Այդ համատեքստում զրուցակիցները կարևորել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի, ինչպես նաև ԵԱՀԿ այլ գործադիր մարմինների հետ Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հաստատությունների համագործակցությունը:
Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Տկն. Բակոյանիսի խնդրանքով պրն. Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ վերջերս ԱԺ կողմից հայտարարված համաներման արդյունքները: