Լրահոս

02.07.2009 20:07


Նախկին քաղբանտարկյալները ևս մասնակցում են հանրահավաքին

Մատենադարանի հարթակում արդեն իսկ մեկնարկած հանրահավաքին մասնակցելու համար այնտեղ են ժամանել կալանավայրերից համաներումով ազատ արձակված քաղբանտարկյալներ Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը և Մյասնիկ Մալխասյանը։ Ի դեպ, հանրահավաքին մասնակցելու չի եկել Հակոբ Հակոբյանը, ով ևս համաներումով ազատ էր արձակվել կալանավայրից։ Ինչպես «7օր»–ին տեղեկացրել է Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանն այս պահին Երևանում չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը