Կարծիք

21.04.2013 23:23


Կեղծ սոցհարցումների մասին

Կեղծ սոցհարցումների մասին

VOX Populi - հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն.

Երբ-որ ասում եմ սոցհարցումները շան տեղ մի դրեք, սենց դեպքերի համար եմ ասում: Գնանք հերթով, որպեսզի պարզ դառնա՝ ինչպես հասկանալ, թե ինչ կարգի հիմարություն ա կոնկրետ հետազոտությունը: Սրա պես 1 գրաֆիկը բավական ա:

Հարցումն արվել ա ապրիլի 7-9 ժամանակահատվածում 468 մարդու շրջանում:

Ըստ գրաֆիկի առաջին տեղում ա ՀՀԿ-ն՝ 49.6%:

Դրանից հետո մնացած բոլոր կուսակցություններն ունեն 5%-ից ցածր ռեյտինգ:

Այսինքն, ըստ էս տվյալների, ընդամենը մեկ ամիս առաջ նախագահական ընտրություններում 500.000 ձայն հավաքած Րաֆֆու թիմն ունի 3.1% (ու սա մինչև ապրիլի 9-ի հանրահավաքը, որից հետո հիասթափություններ եղել են, բայց մինչ ա՞յդ): Էն էլ էն դեպքում, երբ Րաֆֆին ձայների մեծ մասը հավաքել ա քաղաքների ու հատկապես Երևանի շնորհիվ:

Ընդամենը 1 տարի առաջ պառլամենտական ընտրություններում 30% հավաքած ԲՀԿ-ն ունի 4.7%:

ՕԵԿ-ը՝ 1.2%, այսինքն՝ չնչին տարբերություն Րաֆֆու հետ համեմատած. ինձ թվում ա էս պահին էփած հավի ծիծաղն էլ էկավ էս արտահայտությունից, մանավանդ էն հավի, որը թեթև ծանոթ ա Հայաստանի քաղաքական վիճակին:)

ՀԱԿ-ը 0.6%՝ ավելի քիչ, քան ՕԵԿ-ը. ինձ թվում ա էստեղ եփած հավը ուրախ ա, որ եփվել ա, և կարա այլևս չապրի:))

Էս բոլոր տոկոսները համադրած ստացվում ա.

1. Կա՛մ վերջին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կեղծել ա ընտրությունները ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն կուսակցությունները խորհրդարան մտցնելու համար, որոնք ո՜չ մի կերպ չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը և նվիրաբերել ա իրա ձայներն էդ կուսակցություններին: Կամ էլ ընտրությունները կեղծել են ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգությունը միասին վերցրած՝ գողանալով ՀՀԿ-ի ձայները հօգուտ իրենց:

2. Կա՛մ էս հետազոտությունը արել են արածող կովեր:

Մենակ չասեք՝ մարդիկ կարող ա հիասթափվել են... որովհետև մարդիկ տենց ընտրողաբար չեն հիասթափվում միայն ընդդիմությունից ու երբեք՝ իշխանությունից:

Վերջին վարկածը հաստատվում ա նաև նրանով, որ միայն արածող կովերի հետազոտության մեջ կարող են 2-րդ ու 3-րդ տեղերում գտնվել ու ՀՀԿ-ից բացի մնացած բոլոր կուսակցություններից 4, 5 ու նույնիսկ 20 անգամ ավելի ձայն ունենալ «դժվարանում եմ պատասխանել» (22.3%) և «հրաժարվում եմ պատասխանել» (16.6%) տարբերակները:

Այսինքն՝ 100%-ի մեջ 50%-ը պատկանում ա ՀՀԿ-ին, իսկ 40%-ը՝ ինֆորմացիայի բացակայությանը... մնացած 10%-ը բաշխված ա մնացած կուսակցությունների միջև:

Պրոֆեսիոնալ մասնագետը նման արդյունքները կխոտանի միանգամից, չի հրապարակի երբեք և կնախաձեռնի նոր հետազոտություն՝ հասկանալու, թե ինչու ա տապալվել իրա էս մի հետազոտությունը:

Բայց քանի որ տվյալ կազմակերպությունը սա հրապարակել ա, նշանակում ա իրական ա 2-րդ վարկածը:

Գայանե Ղազարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/gayane.ghazaryan.731?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը