Հարուցվել է քրեական գործ՝ հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանների կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու համար
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
2009թ. ապրիլի 15-ին Գյումրի քաղաքի «Պրեստիժ» վաճառատան մոտ, նույն քաղաքի բնակիչ Տ. Թադևոսյանը ենթարկվել է ծեծի, որի հետևանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից նա տեղափոխվել է նախ՝ Գյումրու «Ճերմակ», ապա՝ Երևան քաղաքի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ և մահացել է: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված դեպքի կապակցությամբ նյութերը ոստիկանությունում նախապատրաստվել են թերություններով, հանցագործությունը քողարկելու բացահայտ միտումով: ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի թիվ 1 բաժանմունքի պետ Ա. Թափալցյանը և հետաքննիչ Ս. Սարգսյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով, դեպքը ժամանակին չեն գրանցել, անհետաձգելի քննչական գործողություններ չեն կատարել, բավարար միջոցներ չեն իրականացրել հանցագործությունը բացահայտելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Տ.Թադևոսյանին Միքայելյանի անվան հիվանդանոցում այցելել են ոստիկանության՝ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցներ Կ.Մուրադյանը և Ս.Մարգարյանը, ովքեր չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ փաստաթուղթը ոչնչացրել են և փոխարենը կազմել կեղծ և իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ: Կազմված կեղծ փաստաթուղթը կցել են նյութերին, որի հետևանքով անձանց և պետությանը պատճառվել է վնաս:
Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազություն