Լրահոս

02.07.2009 19:51


Բարաք Օբաման կայցելի Ռուսաստան

Բարաք Օբաման կայցելի Ռուսաստան

Ինչպես հաղորդել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Մաքֆոլը, էներգետիկան կլինի այն հիմնական թեմաներից մեկը, որը կքննարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։

Մայքլ Մաքֆոլնը խնդրի կարևորությունն ընդգծել է երկու ուղղությամբ։ Նրա խոսքով, դա ամենից առաջ վերաբերում է Ռուսաստանի դերին, որպես էներգառեսուրսների կրող, ինչպես նաև էներգաարդյունավետության հարցերին, քանի որ, ինչպես նա է ընդգծել «մենք այս թեման դիտարկում ենք կլիմայի փոփոխության առումով»։

-Ես չեմ ուզում խոսել այդ թեմայի վերջնական արդյունքների և համաձայնության մասին, բայց...մենք պատրաստվում ենք քննարկել Ռուսաստանի հետ համագործակցության տարբերակները,- ավելացրել է Մայքլ Մաքֆոլը։

-Մենք ուզում ենք քննարկել Ռուսաստանից և տարածաշրջանից էներգառեսուրսների մատակարարումների երթուղիների դիվերսիֆիկացիայի հարցը։

Ըստ Vesti.ru-ի

Այս խորագրի վերջին նյութերը