Րաֆֆու պահանջներն ու իշխանության «ողջախոհ» երիտթևը (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ամեն Մարտիրոսյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության մեջ կա քաղաքական և ողջախոհ երիտթև, որը կողմ է Սերժ–Րաֆֆի երկխոսությանը։ Մարտիրոսյանը հույս էր հայտնել, որ այդ թևը նաև հրապարակում հավաքվածների աջակցությամբ կհաղթի իշխանության կոռումպացված թևին, ինչի շնորհիվ Սերժը կգա հրապարակ և կբարևի Րաֆֆիին (տե՛ս կից ներկայացված առաջին տեսանյութը)։
Իշխանության «ողջախոհ» թևի մասին խոսելիս րաֆֆիականներն անուն չէին տալիս։ Օրերս, սակայն, նույն Արմեն Մարտիրոսյանը մի փոքր բացել է փակագծերը և կոնկրետ անուն տվել։
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցի ժամանակ անդրադառնալով իր և ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է. «Ես Արմեն Աշոտյանին որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի։ Հուսով եմ, որ երբևէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ–ն կմաքրվի, և իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»։
Փաստորեն, Աշոտյանն այն գործիչներից մեկն է, ով ըստ «Ժառանգության» անդամի՝ քաղաքական մտածողություն ունի և ներկայացնում է իշխանության ողջախոհ հատվածը։
Իհարկե, «զորավարի» ենթակաների կողմից ապրիլի 9–ին ծեծի ենթարկված Արմենի իրավունքն է Աշոտյանին դրական գնահատականներ տալն ու նրան ապաքաղաքական կուսակիցներից զերծ հանգիստ աշխատանքային ապագա մաղթելը, սակայն հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը «ժողովրդի» անունից, այլ պաշտոնների շարքում, Սերժ Սարգսյանից պահանջում նաև Աշոտյանի աթոռը (տե՛ս կից ներկայացված երկրորդ տեսանյութը)։ Չէ՞ որ ըստ Մարտիրոսյանի՝ Աշոտյանը չի ներկայացնում իշխանության կոռումպացված թևը։ Ավելին՝ Աշոտյանն այն ՀՀԿ–ականներից է, ում հաղթանակի համար ընտրակեղծիքներից դժգոհ մարդիկ պետք է պայքար մղեն։
Դժվար է ասել, թե ինչո՞ւ են «Ժառանգությունում» մի կողմից գովում նախագահական ընտրությունների քարոզչության փուլում Րաֆֆու վարկանիշով ուրախացող և Րաֆֆու PR–ով զբաղվող Աշոտյանին, իսկ մյուս կողմից պահանջում նրա պաշտոնանկությունը։ Եվ դա այն դեպքում, երբ նույն Աշոտյանը աշխատանքի է տեղավորել պատգամավորական մանդատից զրկված մի քանի ժառանգականի։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրակեղծիքների հիմնական գործիք հանդիսացող ոստիկանությունը Րաֆֆին չի պահանջում, տնտեսության հերն անիծած վարչապետի պաշտոնը չի պահանջում, սակայն հետևողական է Կրթության նախարարության հարցում։ Նրան, բնականաբար, ոչինչ էլ չեն տա, բայց տվյալ դեպքում էականը դա չէ։ Էականն այն է, որ «Ժառանգությունը» հա՛մ գովում է Աշոտյանին, հա՛մ պահանջում նրա պաշտոնը։
Այս հարցերին դժվար է հստակ պատասխան գտնելը։
Հավանաբար Րաֆֆին Արմեն Աշոտյանի պաշտոնը պահանջում է, որպեսզի ի՛նքը նրան առաջարկի Կրթության նախարարի պաշտոնը՝ այդպիսով «ողջախոհ» երիտթևի ներկայացուցչին փրկելով կոռումպացված ՀՀԿ–ի ճիրաններից և նրան դարձնելով «ժողովրդի»՝ հանձին Րաֆֆիի, ներկայացուցիչ։ Մյուս տարբերակն այն է, որ Րաֆֆին ապերախտ է և չնայած Աշոտյանի պահվածքին՝ ուզում է նախարարի պաշտոնը նրա ձեռքից վերցնել ու տալ ներկայումս Կրթության համակարգում Աշոտյանի ենթակայությամբ աշխատող Անահիտ Բախշյանին։

Ամեն դեպքում անհարմար բան է ստացվում։
Սևակ Մինասյան