Ի՞նչ կլինի ՀՀԿ–ի հետ ՀՅԴ–ի մաղթանքի իրականացումից հետո
Օրերս ՀՅԴ–ական Աղվան Վարդանյանն առաջարկել էր բանավեճ կազմակերպել Արմեն Ռուստամյանի և Տարոն Մարգարյանի միջև։ Վերջինիս ճամբարից, բնականաբար, հրաժարվել էին։ Հո չէի՞ն կարող Տարոնին «փուռը» տալ։ Բանավիճել՝ նշանակում է բան ասել ու սեփական տեսակետները պաշտպանելու համար վիճել դիմացինի հետ։ Տարոնը ոչ մեկը կարող է անել, ոչ՝ մյուսը։ Ճիշտ է, Տարոնը նախադասություններ արտաբերում է, բայց դրանք պարզ նախադասություններից են կազմված և անընդհատ կրկնվում են։
Ռուստամյանը և ընդհանրապես մյուս բոլոր քաղաքական ուժերի առաջին համարները բանավեճի ժամանակ, պատկերավոր ասած, Տարոնից կաշին ու ոսկորը կթողնեն, և այդ ամենը կանխատեսելով (ինչը դժվար չէ անել)՝ ՀՀԿ–ում որոշել են խուսափել ձեթի գովազդ հիշեցնող պաստառների վրայի տղային բանավեճի ուղարկելուց։
Տարոնի փոխարեն խոսում են մյուս ՀՀԿ–ականները, այդ թվում՝ վազգենխաչիկյանական «դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, ով համատեղում է նախարարի աշխատանքը Տարոն Մարգարյան «խաղացնելու», այսինքն՝ քարոզչական գործունեություն իրականացնելու հետ։
Բանավեճի թեմայով Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր թողել։
«Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա վերահաստատելով մեր հարգանքը բոլոր մրցակիցների հանդեպ, հայտնում ենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չենք տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից, ուստի նպատակահարմար չենք համարում մեր մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին,–փորձել էր դաշնակցականի առաջարկի տակից դուրս գալ նախարար–PR–շիկը, ապա ավելացրել,–առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել ՀՅԴ-ին գալիք ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու ծանր, բայց պատվաբեր գործում»:
Աղվան Վարդանյանն էլ իր հերթին անարձագանք չէր թողել Աշոտյանի արձագանքը։
«Մաղթում եմ (անմաղթանք էլ լինելու է)` երբևէ դառնաք ընդդիմություն, զրկվեք իշխանության բոլոր լծակներից, ընտրությունների վրա ազդելու խայտառակ հնարավորություններից (նաեւ կրթական ոլորտում): Կտեսնենք, թե ինչ կմնա ձեր պատկառելի թիմից, և ինչպես կհաղթահարեք ընտրական նվազագույն շեմերը»,–նշել էր Վարդանյանը:
Նկատենք, որ ՀՀԿ–ի ու մասնավորապես Արմեն Աշոտյանի մասով ՀՅԴ ներկայացուցչի մաղթանքը մասամբ կարող է իրականանալ, քանզի հայ ժողովրդին ու մասնավորապես ՀՅԴ–ին բախտ չի վիճակվի տեսնել, թե ինչպես է իշխանությունից զրկված ՀՀԿ–ն դառնում ընդդիմություն և պայքարում անցողիկ շեմերը հաղթահարելու համար։ Այո՛, ՀՀԿ–ն ուշ թե շուտ զրկվելու է իշխանությունից, բայց դրանից չի բխում, որ այդ կառույցն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալու։
Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ տեսակ է հավաքված հանրապետական կուսակցությունում՝ ՀՀԿ–ն երբևէ ընդդիմություն չի դառնա։ Իշխանությունից կզրկվի, բայց ընդդիմադիր դաշտ չի տեղափոխվի։ Պատկերացնո՞ւմ եք Սերժ Սարգսյանին, Սաշիկ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Հերմինե Նաղդալյանին, Ներսես Երիցյանին կամ մյուս կարկառուն ՀՀԿ–ականներին ընդդիմության ներկայացուցիչների դերում։ Ախր նրանց համար քրեական օրենսգիրքն է լաց լինում, ի՞նչ ընդդիմադիր լինելու մասին է խոսքը։
Իշխանությունից զրկվելուց հետո ՀՀԿ–ն կդառնա այն, ինչ էր, այսինքն՝ մի զապորոժեցի մեջ տեղավորվող կուսակցություն, որը իշխանական ուժ է փնտրում կցվելու և իր գոյությունը քարշ տալու համար։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, ապա իշխանափոխությունից հետո նա երկու տարբերակ կընտրի. կա՛մ կլքի քաղաքական դաշտն ու կվայելի վերջին տարիների ընթացքում նախարարի համեստ աշխատավարձով կուտակած հսկայական միջոցները՝ ամենայն հավանականությամբ դա փորձելով անել արտերկրում, կա՛մ կհագնի որպես իրեղեն ապացույց պահած իր կարմիր շորտիկն ու կփորձի ինտեգրվել իշխանության եկած ուժի երիտթևին (այլ հարց է, որ Արմենին թույլ չեն տա դա անել, քանզի բոլոր ուժերի երիտթևերը չեն, որ «ողջախոհ» են)։
Այնպես որ, Աղվան Վարդանյանի մաղթանքը Աշոտյանին միայն մասամբ կարող է իրականություն դառնալ։ Փոքրաթիվ ՀՀԿ–ականները իշխանափոխությունից հետո ոչ թե մտահոգված կլինեն ընդդիմադիր դիրքերից անցողիկ շեմերը հաղթահարելու խնդրով, այլ կուսակցության հսկայական շենքի գույքահարկըվճարելու ծանր, բայց պատվաբեր գործով, սակայն տեսնելով, որ դա իրենց ուժերից վեր է՝ կլքեն շենքը։ Իսկ թե ինչ կլինի դրա փոխարեն, այս պահին դժվար է ասել։
ՀՀԿ գրասենյակի արտաքին մռայլ տեսքը փոխելուց և ներսում «քիմմաքրում» իրականացնելուց հետո կարելի է այն մանկապարտեզ դարձնել, իսկ Աշոտյանին էլ նշանակել դրա վարիչ՝ Կրթության նախարար եղած տարիներին ֆեյսբուքում ձեռքբերած փորձը մատաղ սերնդին փոխանցելու համար։ Բայց դե մատաղ սերունդն է ափսոս։ Ավելի լավ է՝ Աշոտյանը վայելի կուտակածը։
Ի՞նչ կլինի ՀՀԿ–ի հետ ՀՅԴ–ի մաղթանքի իրականացումից հետո
Օրերս ՀՅԴ–ական Աղվան Վարդանյանն առաջարկել էր բանավեճ կազմակերպել Արմեն Ռուստամյանի և Տարոն Մարգարյանի միջև։ Վերջինիս ճամբարից, բնականաբար, հրաժարվել էին։ Հո չէի՞ն կարող Տարոնին «փուռը» տալ։ Բանավիճել՝ նշանակում է բան ասել ու սեփական տեսակետները պաշտպանելու համար վիճել դիմացինի հետ։ Տարոնը ոչ մեկը կարող է անել, ոչ՝ մյուսը։ Ճիշտ է, Տարոնը նախադասություններ արտաբերում է, բայց դրանք պարզ նախադասություններից են կազմված և անընդհատ կրկնվում են։
Ռուստամյանը և ընդհանրապես մյուս բոլոր քաղաքական ուժերի առաջին համարները բանավեճի ժամանակ, պատկերավոր ասած, Տարոնից կաշին ու ոսկորը կթողնեն, և այդ ամենը կանխատեսելով (ինչը դժվար չէ անել)՝ ՀՀԿ–ում որոշել են խուսափել ձեթի գովազդ հիշեցնող պաստառների վրայի տղային բանավեճի ուղարկելուց։
Տարոնի փոխարեն խոսում են մյուս ՀՀԿ–ականները, այդ թվում՝ վազգենխաչիկյանական «դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, ով համատեղում է նախարարի աշխատանքը Տարոն Մարգարյան «խաղացնելու», այսինքն՝ քարոզչական գործունեություն իրականացնելու հետ։
Բանավեճի թեմայով Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր թողել։
«Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա վերահաստատելով մեր հարգանքը բոլոր մրցակիցների հանդեպ, հայտնում ենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չենք տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից, ուստի նպատակահարմար չենք համարում մեր մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին,–փորձել էր դաշնակցականի առաջարկի տակից դուրս գալ նախարար–PR–շիկը, ապա ավելացրել,–առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել ՀՅԴ-ին գալիք ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու ծանր, բայց պատվաբեր գործում»:
Աղվան Վարդանյանն էլ իր հերթին անարձագանք չէր թողել Աշոտյանի արձագանքը։
«Մաղթում եմ (անմաղթանք էլ լինելու է)` երբևէ դառնաք ընդդիմություն, զրկվեք իշխանության բոլոր լծակներից, ընտրությունների վրա ազդելու խայտառակ հնարավորություններից (նաեւ կրթական ոլորտում): Կտեսնենք, թե ինչ կմնա ձեր պատկառելի թիմից, և ինչպես կհաղթահարեք ընտրական նվազագույն շեմերը»,–նշել էր Վարդանյանը:
Նկատենք, որ ՀՀԿ–ի ու մասնավորապես Արմեն Աշոտյանի մասով ՀՅԴ ներկայացուցչի մաղթանքը մասամբ կարող է իրականանալ, քանզի հայ ժողովրդին ու մասնավորապես ՀՅԴ–ին բախտ չի վիճակվի տեսնել, թե ինչպես է իշխանությունից զրկված ՀՀԿ–ն դառնում ընդդիմություն և պայքարում անցողիկ շեմերը հաղթահարելու համար։ Այո՛, ՀՀԿ–ն ուշ թե շուտ զրկվելու է իշխանությունից, բայց դրանից չի բխում, որ այդ կառույցն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալու։
Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ տեսակ է հավաքված հանրապետական կուսակցությունում՝ ՀՀԿ–ն երբևէ ընդդիմություն չի դառնա։ Իշխանությունից կզրկվի, բայց ընդդիմադիր դաշտ չի տեղափոխվի։ Պատկերացնո՞ւմ եք Սերժ Սարգսյանին, Սաշիկ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Հերմինե Նաղդալյանին, Ներսես Երիցյանին կամ մյուս կարկառուն ՀՀԿ–ականներին ընդդիմության ներկայացուցիչների դերում։ Ախր նրանց համար քրեական օրենսգիրքն է լաց լինում, ի՞նչ ընդդիմադիր լինելու մասին է խոսքը։
Իշխանությունից զրկվելուց հետո ՀՀԿ–ն կդառնա այն, ինչ էր, այսինքն՝ մի զապորոժեցի մեջ տեղավորվող կուսակցություն, որը իշխանական ուժ է փնտրում կցվելու և իր գոյությունը քարշ տալու համար։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, ապա իշխանափոխությունից հետո նա երկու տարբերակ կընտրի. կա՛մ կլքի քաղաքական դաշտն ու կվայելի վերջին տարիների ընթացքում նախարարի համեստ աշխատավարձով կուտակած հսկայական միջոցները՝ ամենայն հավանականությամբ դա փորձելով անել արտերկրում, կա՛մ կհագնի որպես իրեղեն ապացույց պահած իր կարմիր շորտիկն ու կփորձի ինտեգրվել իշխանության եկած ուժի երիտթևին (այլ հարց է, որ Արմենին թույլ չեն տա դա անել, քանզի բոլոր ուժերի երիտթևերը չեն, որ «ողջախոհ» են)։
Այնպես որ, Աղվան Վարդանյանի մաղթանքը Աշոտյանին միայն մասամբ կարող է իրականություն դառնալ։ Փոքրաթիվ ՀՀԿ–ականները իշխանափոխությունից հետո ոչ թե մտահոգված կլինեն ընդդիմադիր դիրքերից անցողիկ շեմերը հաղթահարելու խնդրով, այլ կուսակցության հսկայական շենքի գույքահարկը վճարելու ծանր, բայց պատվաբեր գործով, սակայն տեսնելով, որ դա իրենց ուժերից վեր է՝ կլքեն շենքը։ Իսկ թե ինչ կլինի դրա փոխարեն, այս պահին դժվար է ասել։
ՀՀԿ գրասենյակի արտաքին մռայլ տեսքը փոխելուց և ներսում «քիմմաքրում» իրականացնելուց հետո կարելի է այն մանկապարտեզ դարձնել, իսկ Աշոտյանին էլ նշանակել դրա վարիչ՝ Կրթության նախարար եղած տարիներին ֆեյսբուքում ձեռքբերած փորձը մատաղ սերնդին փոխանցելու համար։ Բայց դե մատաղ սերունդն է ափսոս։ Ավելի լավ է՝ Աշոտյանը վայելի կուտակածը։
Կարեն Հակոբջանյան