Կարծիք

17.04.2013 23:16


Ավանում բռնության է ենթարկվել ՀԱԿ ներկայացուցիչը

Ավանում բռնության է ենթարկվել ՀԱԿ ներկայացուցիչը

Այսօր Ավանում «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները գործնականում ցուցադրել են «Ավելի լավ Երևան» կարգախոսի ողջ էությունը: Տեղի թաղային հեղինակությունների և այսպես կոչված շենքի լիազորի կողմից խոչընդոտվել է դռնեդուռ քարոզչություն իրականացնող Կոնգրեսի երիտասարդների օրինական աշխատանքը: Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանի նկատմամբ գործադրվել է բռնի ուժ, իսկ նրա ձեռքին եղած քարոզչանյութերը պատռվել են: Մենք արդեն դիմել ենք ոստիկանություն և հետևելու ենք, որպեսզի հացագործները պատժվեն: 

Սա իշխանությունը բռնազավթողների նորմալ գործելաոճն է: Նրանք մշտապես խուսափել են առողջ մրցակցությունից, սակայն, միևնույն ժամանակ, այսպիսի երևույթների չի կարելի անարձագանք թողնել: Գիտեմ, որ մոտակա օրերին ձեզնից շատերն են ընգրկված լինելու ընտրական պրոցեսներում: Ուստի ուզում եմ տեղյակ պահել, որ Հայ ազգային կոնգրեսը ստեղծել է նմանատիպ խնդիրներով զբաղվող արագ արձագանքման խումբ: Կոչ եմ անում, բոլարին, ովքեր կհանդիպեն նմանատիպ խոչընդոտների կամ ականատեսը կլինեն ընտրակեղծարարների ապօրինի գործունեությանը անպայման տեղյակ պահել ֆեյսբուքի միջոցով կամ զանգահարել 520974 հեռախոսահամարով:

Հանրապետականների ամենթողության դեմ ավելի արդյունավետ է միասնական դիմադրությունը...

Արեգ Գևորգյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/aregface?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը