Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ին կերդվի միայն իր դիակի վրա ու նստեց «կեղծիքադուլի»։ Զուգահեռաբար նա սկսեց պաշտոններ պահանջել ՀՀԿ ղեկավարից՝ հայտարարելով, թե իր պահանջների բավարարման դեպքում կընդունի նախագահական «ընտրությունների» արդյունքներն ու կճանաչի «ազատամարտի ռահվիրայի» լեգիտիմությունը։
Իրականում ոչ թե «Ժառանգության» ղեկավարն էր պաշտոն խնդրում, այլ իր շուրթերով տարատեսակ պաշտոնների նկատմամբ իր ախորժակն էր ցույց տալիս իշխանության «ողջախոհ» երիտթևը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ (չհասկացվեց միայն, թե ինչո՞ւ էր «իրավատերը» աչք դրել իր կուսակիցներին աշխատանքի ընդունած և Րաֆֆու PR–ով զբաղված Արմեն Աշոտյանի աթոռի վրա)։ Սակայն օպերացիան ձախողվեց, քանզի Րաֆֆին խախտել էր նախագահական ընտրություններից առաջ ձեռքբերված պայմանավորվածություններն ու չեմուչում էր անում շնորհավորելու հարցում։
Այն, որ պաշտոնների կոնկրետ ցանկը որևէ կապ չուներ երկրում տիրող մթնոլորտի փոփոխության, ակնկալվող արտահերթ ԱԺ ընտրությունների օրինական ընթացքի երաշխավորման, կեղծված ընտրությունների մեջ կասկածվող մարդկանց պատժման ու ստեղծված սոցիալ–տնտեսական վիճակի հաղթահարման հետ, պարզ էր անգամ դպրոցահասակներին։ Եթե Րաֆֆին իրոք այդպիսի նպատակներ ունենար, ապա նախևառաջ պետք է պահանջեր բոլոր առումներով ձախողված վարչապետի, ընտրակեղծիքների «զորավար» ոստիկանապետի և Սերժի «խփած» տոկոսները ՍԴ–ում պաշտպանած արդարադատության նախարարի հրաժարականները։ Ինչևէ։
Վերջնականապես համոզվելով, որ անգամ դիակի սպառնալիքով հնարավոր չէ բան պոկել Սերժ Սարգսյանից՝ Րաֆֆին մեկ րոպե լռությամբ հարգեց Հիսուսի խաչելության և թաղման ցավն ու դադարեցրեց ծոմի վերածված «կեղծիքադուլը»։ Դրան հաջորդած իրադարձություններում արդեն կինոյի մեջի տղան «զորավարն» էր. մոմ, կորցրած կոշիկ, ջարդած քիթ, Ծիծեռնակաբերդ, աղոթք և վերջում առողջարարական քայլք Բաղրամյան փողոցով։
Պարզից էլ պարզ էր, որ Րաֆֆին ի սկզբանե որպես գործիք էր ծառայում ներիշխանական գզվռտոցների մեջ։ ԱԺ ընտրությունների փուլում ոչինչ չստացվեց։ Նա չկարողացավ դառնալ «տիտղոսային ընդդիմություն»։ «Կրկին փորձիր» ծրագրի շրջանակներում ամեն ինչ բեմադրվեց նորից՝ նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ, բայց կրկին անարդյունք։ «Բարևի» հեղափոխությունից մնաց միայն Րաֆֆու պապիկի՝ Գասպարի նամակը և Տիգրան Սարգսյանի «մանթոն»։ Գործին չօգնեց նաև Կրեմլի պահակին մոտիկից տեսնելն ու մոսկովյան գարունը վայելելը. «արևմտամետ» Րաֆֆին «գել–թոզ» արեց «Վնուկովո» օդանավակայանում և վերադարձավ Երևան։
Հիմա Րաֆֆին ձգտում է Երևանի ավագանիում տեղեր զբաղեցնել և գոնե այդ հարթությունից ծառայել «տիրացուին» և ինչ որ կերպ կապիտալիզացնել հանգամանքների բերումով ստացած ձայները։ Թե ինչ կստացվի այս անգամ, դժվար չէ կռահել։
Ձախողված օպերացիա կամ «Բարև Տիգրան»

Կարեն Հակոբջանյան